Ախալքալաքում հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այսօր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարին, որը տեղադրված է Ախալքալաքում` Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Ախալքալաքի շրջանի հայերն ու հույները ծաղիկներ խոնարհեցին: Որից հետո Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու հոգևորականները հոգեհանգստյան կարգ կատարեցին Օսմանյան Թուրքիայում տեղահանված և միտումնավոր կերպով ոչնչացված քրիստոնյա անմեղ զոհերի հոգիների հանգստյան համար:
greki2

greki5
Մայիս 19-ը, ամսաթիվը կապված է 1919 թ.-ի մայիսի 19-ի իրադարձությունների հետ, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը նստեց Սամսունում, որպեսզի հրաման արձակի երկու բանակային կորպուսներին Անատոլիայում: Այս իրադարձությունից մի քանի տարի հետո, սկսվեցին Պոնտոսի հույների զանգվածային հետապնդումները և սպանությունները:
greki6
Մինչ դա արդեն 1916թ.-ին փաստացիորեն Սինոպի և ափամերձ տարածքների ողջ բնակչությունը տեղահանված էր: 1917թ.-ի փետրվարին մահացել էին տեղահանված բնակչության ավելի քան մեկ քառորդը: Քերեսունդա Թոփալ Օսման քաղաքագլխի իշխանության ժամանակ 14 000 հույներից ողջ մնաց ընդհամենը 4000-ը:

«Հազարավոր հույներ ողջ-ողջ այրվեցին տաճարներում, նրանց գյուղերը թալանվեցին, կանայք ենթարկվում էին բռնությունների, Պարթևստանի հունական բնակչության ընդհանուր առմամբ 90%-ը ոչնչացվեց: Ընդհանուր առմամբ ավելի քան 350 000 Պոնտոսի հույներ` քաղաքներում ու գյուղերում, կիրճերում և լեռներում, բանտերում և աքսորներում ընդունեցին մահը երիտթուրքերի ձեռքերով: Ավելի քան 400 000 փախստականներ ուղղվեցին դեպի Հունաստան, 135 000-ը` Ռուսաստան: Թուրքերի կողմից ձեռնարկված համակարգված բնաջնջման արդյունքում, Պոնտոսի ամբողջ ափը մաքրվել էր ազգային, կրոնական և ռասսայական առումով խիտ բնակեցված հույն բնակչությունից, ովքեր ապրել էին այնտեղ ավելի քան 3000 տարիներ: Պոնտոսում մնացել են քչերը, ովքեր ընդունել են իսլամը կամ ձևացրել, թե իբր ընդունել են: Այնտեղ դեռ կան գաղտնի քրիստոնյաներ», – ասում է «Պատրիդա» միացյալ հունական կազմակերպության նախագահ` Միխայիլ Կոլիկիդին:
greki7

greki9

greki8
Բացի այդ, մոմեր վառվեցին նաև Ախալքալաքի Վրաց ուղղափառ եկեղեցում:

«Պոնտոսի հույները այսօր, մայիսի 19-ին, հիշում են իրենց հայրենակիցներին, ովքեր ենթարկվել են Ցեղասպանության` Օսմանյան կայսրության կողմից: Սա ողբերգական էջ է Պոնտոսի հույների պատմության մեջ, քանի որ հազարավոր հույներ կորցրել են իրենց տունը և կյանքը: Չնայած այն բանին, թե դուր գալիս է, թե ոչ ցեղասպանության դատապարտման տարբեր ձևերը, ինչպես օրինակ, դիմումը խորհրդարանում կամ Ցեղասպանությունը դատապարտող միջոցառումները, մենք գտնում ենք, որ այդ մասին անհրաժեշտ է խոսել: Ցեղասպանությունը` մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակին: Մենք նրանց հետ ենք, քանի որ մենք ունենք նույն ճակատագիրը և ողբերգությունը, և մենք միշտ աջակցել ենք ու կաջակցենք միմյանց: Մենք ավելի ուժեղ ենք, մեր բարեկամության շնորհիվ», – ասաց «Քաղաքացիական կրթությունը` ​օրինական երկրի համար» ոչ պետական կազմակերպության նախագահ` Սեդա Մելքումյանը:
greki11

greki10
Քրիստինե Մարաբյան