«Վրաստանի երկաթուղու» գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն այսօր լրագրողներին հայտարարել է, որ հուլիսի 17-ից Վրաստան կժամանեն եվրոպական չափանիշների երկհարկ գնացքներ:

Ըստ նրա տեղեկատվության, այդ գնացքները կերթևեկեն Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ:

«Մենք պատրասել ենք ամառային անակնկալ մեր ուղևորների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը: Այն տվեց մեզ իրավունք ձեռք բերելու «Շտադլեր» ընկերության 4 նոր երկհարկ գնացքներ, որը Եվրոպայում համարվում է լավագույններից մեկը: Տեխնիկական կանոնակարգը անցնելուց հետո, արդեն ամռանը նրանք կգործեն Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ», – հայտարարել է Բախտաձեն:

Էդիտա Բադասյան