Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` www.cesko.ge-ի պաշտոնական կայքի, 13 քաղաքական կուսակցություններ պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կմասնակցեն Խորհրդարանական ընտրություններին: Նրանք ընտրություններից մի քանի ամիս առաջ դիմում են ներկաացրել ԿԸՀ-ին:

Ընտրական վարչարարությունը մայիսի 15-ին գրանցել է երկու քաղաքական կազմակերպություն «Ժողովրդական կառավարություն» և «Ազգի Ձայնը Արդարադատության միություն` Մեր տերը ճշմարտություն է»: Մնացած կուսակցությունները այս փուլում անցնում են գրանցմանը պահանջվող ընթացակարգերը, որոնք նախատեսում են կողմնակիցների ստորագրահավաքը, համապատասխան փաստաթղթերի ներկայացումը և ստուգումը:

Բացի այդ, քաղաքական կուսակցությունները, որոնք վերջին ընտրություններում զբաղեցրել են առաջին երեք տեղերը իրավունք ունեն պահել նախորդ խորհրդարանական ընտրությունների իրենց համարները: Մնացած բոլոր քաղաքական կուսակցություններին կտրվի հերթական համարը վիճակահանության համաձայն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմում է քաղաքական կուսակցություններին, որոնք ցանկանում են մասնակցել Վրաստանի Խորհրդարանական ընտրություններին և կոչ է անում ժամանակին իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը: