Գնահատականների և քննությունների ազգային կենտրոնը հայտարարել է միասնական ազգային քննությունների գրաֆիկը:

Նշենք, որ Գնահատականների և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն Միասնական ազգային քննություններին մասնակցելու համար այս տարի գրանցվել են 41 500 դիմորդ:

Վրաց լեզվի և գրականության քննությունները նշանակված են հուլիսի 1-ին և 2-ին, իսկ հուլիսի 4-5-ին տեղի կունենա ընդհանուր ունակությունների քննությունը: Հուլիսի 6-7-ը` անգլերենի, հուլիսի 6-ին` ռուսերեն և ֆրանսերեն, հուլիսի 7-ին` ռուսերեն և գերմաներեն լեզուների քննությունները, հուլիսի 8–ին` քաղաքացիական կրթության, հուլիսի 11-ին` քիմիայի, հուլիս 14-ին մաթեմատիկայի, հուլիսի 15-ին` աշխարհագրության, հուլիսի 18-ին` պատմության, հուլիսի 19-ին` գրականության, հուլիսի 20-ին` կենսաբանության, հուլիսի 21-ին, ֆիզիկայի, կերպարվեստի և կիրառական արվեստի քննությունները:

Էդիտա Բադասյան