Նինոծմինդայում ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը նշեցին «Անմահների գնդի» քայլերգով:

Նինոծմինդայի շրջանում մնացել են Մեծ Հայրենական պատերազմի ընդհամենը 4 վետերան: Մայիսի 9-ին Նինոծմինդայում մարդիկ հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին: Այս տարի մարդիկ դուրս եկան իրենց պապերի և ապուպապերի դիմանկարներով, դառնալով «Անմահների գունդը» միջազգային հասարակական ակցիայի մի մասը: Վետերանները նվեր ստացան 600-ական լարի կենտրոնական իշխանություններից և 500-ական լարի տեղի իշանություններից:
9 may (1)

9 May

May 9
Բորիս Ղարսլյան