Մայիսի 5-ին, Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը հաշվետվությամբ հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Խորհրդարանական հանձնաժողովում: Նանուաշվիլին հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցները չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի 2015թ.-ին, ինչպես և 2014թ.-ին ևս ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահման միտումներ են ի հայտ եկել կասկածյալներին ձերբակալելիս:

«Գոյություն ունեն բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանները կասկածվող հանցագործներին ձերբակալելիս ավելորդ ուժ են գործադրել և գերազանցել են իրենց լիազորությունները», – ելույթ ունենալով Վրաստանի Խորհրդարանում, ասել է Ուչա Նանուաշվիլին:

«Վրաստանում քաղաքացիների անձնական կյանքի իրավունքների խախտումը լայնածավալ բնույթ է ստացել: Հաստատվել են կտտանքի, անմարդկային վերաբերմունքի և քաղաքացիների անձնական արժանապատվության ստորացման այլ փաստեր: Հաստատվել են քաղաքացիների անձնական կյանքն արտացոլող տեսանյութերի տարածման, ինչպես նաև մասնավոր հեռախոսային խոսակցությունների հրապարակումների դեպքեր: Անպատժելիության ախտանիշը և նման փաստերի ոչ արդյունավետ հետաքննությունը հանգեցրել է նրան, որ 2016թ. մարտին գրանցվել է քաղաքացիների անձնական կյանքի ոտնահարման փաստերի աննախադեպ աճ», – հայտարարել է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան՝ Ուչա Նանուաշվիլին:

Այս մասին հայտնում է Վրաստանի Հայ Համայնքի պաշտոնական էջը՝ armenian-community.ge