Ինչ հարցերում չեն կարող համաձայնության գալ Ախալքալաքի շրջանային ժողովը և Վարչությունը, jnews.ge-ն մասնակցեց Ժողովի հերթական նիստին:

Ապրիլի 28-ի Ախալքալաքի Շրջանային ժողովի նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ ի հիշատակ Ղարաբաղում զոհված զինվորների:

Օրակարգում ներկայացված էր 6 հարց, գրեթե բոլոր հարցերի քննարկումները բավականին բուռն էին: Իսկ մեկ շաբաթ տևող քնարկումները վերաբերվում էին 6-րդ կետին. «Ախալքալաքի մունիցիպալիտետի 2016 թվականի բյուջեի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին»:

Ենթակառուցվածքային պլանների և ճարտարապետական ու շինարարական ծառայությունների համար նախատեսվել էր 1 277 140 լարի: Համապատասխան վարչության կողմից ներկայացված ծրագրի, այդ գումարը պետք է ներդրվի հետևյալ աշխատանքների կատարմանը:
1. Գյուղական ճանապարհների ու կամուրջների վերանորոգում – 200000 լարի
2. Քաղաք Ախալքալաքի Ազատության փողոցի մայթերի նորոգում (30 մ) – 4500 լարի
3. Թամար Թագուհու անվան փողոցի նորոգում (Դարբինյան փողոցից Չարենցի փողոցը (400 մ)) – 397500 լարի
4. Ռուսթավելիի փողոցի նորոգում (Թամար Թագոըհու փողոցից Մ. Սարգիսյանի փողոց 250 մ)) – 237650 լարի
5. Տերյանի անվան փողոց (Ճավճավաձեից Միկոյան 180 մ)) – 107050 լարի
6. Մ. Մաշտոցի անվան փողոցը (Ճավճավաձե փողոցից Միկոյանի փողոց 180 մ)) – 106850 լարի
7. Գյուղերում էլեկտրաէներգիայի մատակարարման համար (12 օբյեկտ) – 4800 լարի
8. Ազատության և Դարբինյան փողոցների խաչմերուկում տեսախցիկ տեղադրելու համար – 1700 լարի
9. Արհեստական արգելակներ տեղադրելու համար – 30000 լարի
10. Ճանապարհային նշանների գծագրման և տեղադրման համար – 9000 լարի
11. Գյուղ Կումուրդոյի խմելու ջրամատակարարման վերանորոգման աշխատանքների համար – 30000 լարի
12. Ախալքալաքի կենտրոնական փողոցից մինչև հիվանդանոցի տարածքը ընկած ճանապարհի նորոգման համար – 100000 լարի
13. Ծրագրերի պատրաստման թղթաբանության համար – 32790 լարի:

Առավել թեժ քննարկումները վերաբերում էր Ախալքալաքի փողեցների վերանորոգմանը, քանի-որ շրջանային ժողովի պատգամավորների մեծամասնությունը պահանջում էր հստակ ձևակերպում, թե ինչո՞ւ պետք է նորոգել տվյալ փողոցը, այլ ոչ մեկ ուրիշը:

Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը բոլորի անունից հայտարարեց, որ ծրագիրը չեն ընդունում և հետ են ներկայացնում, որպեսզի փոփոխություններ կատարելուց հետո կրկին սկսեն քննարկումերը և ի վերջո կայացնեն վերջնական որոշում:

Նախատեսված փոփոխությունները ոչ միայն ճանապարհաշինական աշխատանքներին էր վերաբերվում, այլ նաև Աշուղական դպրոցի աշխատակցի դեկրետի համար պահանջվող գումարին (1220), թիվ 1 մանկապարտեզի մսաղացի համար հատկացված գումարին (300), գյուղ Դիլիսկայում մեկ հաստիք ավելացնելուն (2625 ):

Այսպիսով ծրագիրը հետ ուղարկվեց Ախալքալաքի վարչություն որպեսզի կատարվեն համապատասխան շտկումներ և հիմնավորումներ:

Ջուլիետա Տոնականյան