Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը դրամական մրցանակներով և վկայագրերով խրախուսել է շրջանի 20 երիտասարդների, որոնք 2015 թվականին միջազգային տարբեր մրցույթներում արժանացել են մրցանակների:

2015 թվականի ապրիլ 16-ին Ախալքալաքի սպորտային համալիրում կայացավ 19 երիտասարդ մարզիկների և մեկ երիտասարդ երաժիշտի պարևատրությունը, ով 2015 թվականին «Ապագա աստղերի» միջազգային փառատոնին գրավել է առաջին տեղը: 2015 թվականի բոլոր 20 մրցանակակիրները առանձնացան տարբեր միջազգային մրցույթներում: Քաղաքապետարանը նրանց հանձնեց 200 լարի և շնորհակալագիր:
nag1

Շրջանային վարչությունը մտադիր է դրամական պարգև շնորհել նաև նրանց մարզիչներին և երաժիշտի ուսուցչին: Պարգևատրմանը ներկա էին Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ` Էդուարդ Աղասարյանը, մշակույթի, սպորտի և տուրիզմի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը, մարզահամալիրի տնօրեն` Ատոմ Էլիզբարյանը, ինչպես նաև Վրաստանի թայբոքսինգի, քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ` Գոչա Ջավախիան:

Ըստ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բաժնի պետ Վալերի Ստելմաշովի, պարգևատրման նախաձեռնողը Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանն էր՝ Ախալքալաքի շրջանից: Սամվել Պետրոսյանը ողջունելով ներկաներին և շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին ու նրանց մարզիչներին, ովքեր հաջողության են հասել տարբեր մարզաձևերում:

«Ես ուրախ եմ, որ մեր տարածաշրջանը ունի այնպիսի մարզիկներ, ովքեր բարձրացնում են մեր տարածաշրջանի պատիվը», – ասել է Սամվել Պետրոսյանն:
nnag2

Երիտասարդներին նաև շնորհավորել է մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բաժնի պետ Վալերի Ստելմաշովը և նաև Վրաստանի թայբոքսինգի, քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ` Գոչա Ջավախիան, ով ժամանել է Ախալքալաք քիքբոքսինգի միջազգային մրցաշարին:

Շուշան Շիրինյան