Նինոծմինդայում կարտոֆիլի աճեցման սեզոնն արդեն սկսվում է, Ջիգրաշեն գյուղի աղբավայրից ոչ հեռու հիմնախնդիր են դարձել պոլիէթիլենային տոպրակները, որոնք քամու շնորհիվ թափված են ամբողջ դաշտերով մեկ:

Ամբողջ աղբը, որը դուրս է բերվում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից, հավաքվում է Ջիգրաշեն գյուղից ոչ հեռու գտնվող աղբավայրում: Քամին մոտակա դաշտեր և արոտավարեր է քշում հազարավոր պոլիէթիլենային տոպրակներ: Աղբավայրը բացվել է 2015 թվականին, նախատեսված է երկու շրջանների համար, 9-տարվա շահագործմամբ: Աղբավայրը ցանկապատված է մեկուսացնող ցանկապատով, այնտեղ է տարվում երկու շրջանների աղբը, որտեղ էլ հենց կոնսերվացվում է:

Ջիգրաշեն գյուղի բնակչի` Աղվան Ղազարյանի խոսքով, պոլիէթիլենային տոպրակները դարձել են բանկիչների գլխացավանքն ու խնդիրը:

«Կովերը ուտում են, հետո ունենում առողջական խնդիրներ, պոլիէթիլենային տոպրակները խանգարում են ցանքսին, մի անգամ տեսել եմ, որ աշխատողները հավաքում են պոլիէթիլենային տոպրակները: Սակայն դա ոչ մի կերպ չի կարող լուծել այդ խնդիրը, քանի որ քամին տարածել է ամբողջ տարածքով մեկ, ինչքան էլ հավաքեն մեկ է քամին իր գործը անում է»,- ասում է նա: