Սամխե-Ջավախքի 25 բնակիչ իրենց սեփական կամքով ոստիկանությանն են հանձնել տարբեր տեսակի հրազեն և մարտական պարագաներ:

Ինչպես տեղեկացնում է Ներքին Գործերի Նախարարությունը հանձնվել է` տարբեր հրազենի 4 804 փամփուշտ, 400 գրամ տրոտիլ, 2 էլեկտրոդետոնատոր տրոտիլի համար, 42 նռնակներ, 4 կտրած հրացաններ, 1 ձեռքով պատրաստված ատրճանակ, 7 հակատանկային նռնակներ, 10 ամրակներ, 5 ականանետներ, 14 պայթուցիկ ռումբ, 14 պայթուցիկ պայթուցիչ, 4 հակատանկային ական, 2 հակատանկային արկ, 3 նռնակի գործարկիչ, 6 ծխի ռումբեր, 3 միավոր նռնականետի նռնակապայթուցիչ, 5 պայթուցիկ պատիճ, 1 պայթուցիկ նռնակների համար և 8 հակատանկային նռնակ պայթուցիկ: Հետևյալ անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից Վրաստանի Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասի «L» ենթակետի համաձայն:

Էդիտա Բադասյան