Նինոծմինդայում տեղադրվել են հուշարձաններ նվիրված Վրաստանում ապրիլի 9-ի զոհերի և Հայաստանում դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակին:

Նինոծմինդայի Հայոս-Քարթլոս քաղաքային զբոսայգում այսօր տեղի է ունեցել հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը:
aprilii9

Նրանցից մեկը նվիրված է 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերի հիշատակին, երբ Թբիլիսիում բազմահազարանոց խաղաղ հանրահավաքը ցրելու ժամանակ սպանվեցին մարդիկ:
9aprilii

Այսօր կանգնեցված մյուս հուշարձանը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանում ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակին: Հավաքված բնակիչները և տեղական իշխանությունների ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:

Հուշարձանները կառուցել է Մեծ Խանչալի գյուղից, քանդակագործ Ռազմիկ Շահբազյանը: Արձանների կառուցման նախաձեռնությունը պատկանում է Նինոծմինդայի շրջանային իշխանություններին:
9aprili

Հուշարձանների օծումը կանցակցվի ավելի ուշ: Ապրիլի 9-ի զոհերին նվիրված հուշարձանը կօծեն Վրաց Ուղղափառ եկեղեցու քահանաները, իսկ դեկտեմբերի 7-ին երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակին նվիված հուշարձանը՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանաները: Հուշարձանները տեղակայված են Հայոս-Քարթլոսի հուշարձանի երկու կողմերում, որը խորհրդանշում է երկու ժողովուրդների` հայերի և վրացիների եղբայրությունը:

Բորիս Ղարսլյան