Վրաստանը, ինչպես և նախկինում, կստանա Հայաստան մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10%-ը, որպես տարանցիկ վճար, «Գազպրոմը»-ը արդեն ստորագրել է համապատասախան համաձայնագիր: Այս մասին հայտնում է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել նույն պայմաններով երկու ամիս անց վերջին համաձայնագրի լրանալուց հետո: Բանակցությունների ձգձգումը պայմանավորված է նրանով, որ «Գազպրոմը» պնդում էր տարանցիկ վճարը տալ փողով, ոչ թե գազով:

«Պայմանագրի տեքստը համաձայնեցված է: Վրաստանի Էներգետիկայի Նախարարությունը ստացել է ռուսական ընկերության տեքստի հաստատումը: Համաձայնեցված պայմանագրի տեքստը ուղարկվել է Արդարադատության նախարարություն իրավական գնահատման, որից հետո փաստաթուղթը կներկայացվի կառավարությանը հաստատման համար: Միայն այս ամենից հետո, այդ փաստաթուղթը պաշտոնապես ուժի մեջ կմտնի»,- հայտնում են էներգետիկայի նախարարությունից:

Վրաստանը 2007 թվականից ռուսական գազ չի գնում: Վրաստանում գազի հիմնական ներմուծողն Ադրբեջանն է, որը մարտի սկզբին համաձայնել է մեծացնել առաքման ծավալը:

Հաշվի առնելով Վրաստանում գազի սպառման աճը, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ակտիվորեն բանակցում էր Ադրբեջանի, ինչպես նաև Իրանի հետ: Բայց Ադրբեջանի պետական ընկերության SOCAR-ի առաջարկը ավելի շահավետ դուրս եկավ: Կողմերն արդեն ստորագրել են փոփոխությունների հուշագիրը 2011 թվականից, ըստ որի, գազի մատակարարումը Վրաստան կավելանա իսկ գները կնվազեն:

Այսօր Վրաստանը ստանում է մոտ 11 մլն խորանարդ մետր գազ օրվա ընթացքում: Դրանցից 6 միլիոնը դա` ադրբեջանական գազն է “Ղազախ” գազամուղից, 3,2 մլնդ դա` “Շահ Դենիզ-1″ փուլի շրջանակներում (Հարավային Կովկասի խողովակաշարով), իսկ մնացած 1.5-2 միլիոնը` Ռուսաստանից դեպի Հայաստան գազի տարանցման միջոցով:

Բնական գազի սպառումը Վրաստանում 2012 թվականից աճել է գրեթե 38%-ով: