Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նշանակել է խորհրդարանային ընտրությունների օրը` հոկտեմբերի 8-ը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 2016 թվականի հոկտեմբերի 8-ին: Այս մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է երեքշաբթի օրը, ապրիլի 5-ին: Իր հերթին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին 10 օրվա ընթացքում, պետք է ստորագրի Վրաստանի նախագահի հրամանագիրը խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 8-ին անցկացնելու վերաբերյալ:

Օրենքի համաձայն, հրամանագրի ստորագրումից հետո այն պիտի հրապարակվի «Օրենսդրական լրագրում» և ընտրությունների նշանակման իրավական ակտի հրապարակումով սկսվում է քարոզարշավը:

Նշենք, որ քարոզարշավի առաջին օրվանից ուժի մեջ կմտնի սահմանափակում` կառավարական մարմինների, պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների հարաբերություններում: Հենց ստորագրվի ընտրությունների նշանակման կարգադրությունը կգործեն սահմանափակումները, որոնք կլիենեն նաև նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի օգտագործման, բյուջեի, պաշտոնական կամ ծառայողական դիրքի առումով: Եվ ոչ ուշ, քան ընտրություններից 60 օր առաջ պիտի սկսվեն միջոցառումները կապված ընտրական վարչարարության և թեկնածուների հետ:

Էդիտա Բադասյան