Վրաստանի Խորհրդարանի անդամներ` Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը «Վրացական երազանք» ֆրակցիայի անունից հնչեցրել են Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները:

Պատգամավորները իրենց մտահոգությունը հայտնեցին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ:

«Մենք դիմում ենք Վրաստանի բնակչությանը, և մասնավորապես, մեր հայ և ադրբեջանցի քաղաքացիներին, որ հանգիստ և ձեռնպահ լինեն նման գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են վտանգել Վրաստանի տարածքում ապրող մեր ժողովուրդների դարավոր միասին խաղաղ ապրելու ավանդույթը: Վրաստանը միշտ առանձնացել է իր բազմազգ հարստությամբ և բարիդրացիական հարաբերություններով: Եվ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է նպաստելու այս ավանդույթի պահպանմանը», – ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նաև, Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը ցավակցություն են հայտնել ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների, զիվորականների և խաղաղ բնակիչների ընտանիքներին և հույս հայտնել, որ մոտ ապագայում կողմերը կգան հրադադարի համաձայնության:

Էդիտա Բադասյան