Տոների կամ թաղման ժամանակ ծաղիկներ նվիրել, թվում է, թե դրանում չկա ոչ մի դժվարություն, բայց հաճախ Ախալքալաքում ծաղիկ գնողները կանգնում են երկընտրանքի առջև:

Տարբեր ազգերի մոտ ավանդության համաձայն ծաղիկ տալու քանակը տարբեր է: Վրացիները զույգ թվով ծաղիկներ տալիս են ուրախ առիթների ժամանակ, օրինակ՝ հարսանիքի, ծնունդի, իսկ կենտ թվով ծաղիկներ` թաղման ժամանակ: Ուղիղ հակառակը հայերի մոտ է:

Ինչու՞ է ընդունված տալ հենց այսպես և որտեղի՞ց է գալիս այս ավանդույթը: Ե՞րբ տալ զույգ թվով ծաղիկներ, իսկ երբ՝ կենտ:

Վրաստանում գերեզմաններ տանում են կենտ թվով ծաղիկներ, որպեսզի մահացածը իր հետ չտանի զույգին, իսկ ուրախ հանգամանքներում, նրանք տալիս են զույգ թվով ծաղիկներ, որովհետև կարծում են, որ դա երջանկություն կբերի:

Լեյլա Թելիաշվիլին ասում է, որ ինչքանով հիշում է ինքն իրեն, միշտ էլ այդպես են արել: Այդպես էին անում նաև իր նախնիները, սակայն նա չգիտի թե, որտեղից է այս ավանդույթը և ինչի հետ է կապված:

«Մանկությունից ես զույգ քանակով ծաղիկներ նվիրում էի ուրախության ժամանակ, իսկ կենտ քանակությամբ` թաղման: Ես գիտեմ, որ հայերի մոտ հակառակն է: Ես չգիտեմ, ինչ տրամաբանությամբ է դա: Ինչքանով հիշում եմ Վրաստանում միշտ այդպես է եղել: Ես չեմ հիշում, որ այդ հարցը տամ մեկին, թե ինչու՞ է հենց այսպես: Թվում է հենց այդպես էլ պետք է լիներ: Հիմա ես սկսեցի մտածել այդ մասին»,- ասում է Լեյլա Թելիաշվիլին:

Իտալիայում, ԱՄՆ-ում, և արևմուտքի մի քանի այլ երկրներում ծաղիկներ տալու ավանդույթը համընկնում է վրացականի հետ: Հայերի ու սլավոնական ժողովուրդների մոտ ուղիղ հակառակն է, այսինքն տոների ժամանակ գնում են կենտ թվով ծաղիկներ, իսկ մահացածին տանում են զույգ թվով ծաղիկներ:

Բազմաթիվ հնագույն ազգերի մշակույթներում զույգ թվերը համարվում էին, ինչ որ մի բանի ավարտի խորհրդանիշ, նրանք համարվում էին խաղաղության և հանգստության խորհրդանիշներից, ինչպես նաև մահվան և չարի: Իսկ կենտ թվերը դիտվում էին որպես շարժման, թարմացումների, կյանքի հաջողության խորհրդանիշներից: Այդ պատճառով կենտ թվով ծաղիկներ նվիրում էին կենդանի մարդկանց, կարծում էին, որ դա կբերի հաջողություն:

Ըստ վրացական ավանդույթի, զույգ թիվը կապված ընտանեկան արժեքների հետ, կբերի երջանկություն, այդ իսկ պատճառով դա լավ համադրություն է, իսկ գերեզմաններ տանում են կենտ քանակով ծաղիկներ «որպեսզի մահացածը իր հետ չտանի զույգին»:

Վրաստանը բազմազգ երկիր է: Ախալքալաքում հայերը հաճախ գնում են շնորհավորելու կամ ցավակցելու վրացիներին, և հակառակը: Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը, որքան ծաղիկներ գնել զույգ, թե կենտ:

Լեյլա Թելիաշվիլիի խոսքով, նա ունի հայ ընկերուհի, և երբ նա գալիս է իրենց տուն տարբեր առիթներով, հետևում է իրենց ավանդույթին, իսկ եթե ինչ-որ մեկը բերում է «սխալ» քանակությամբ ծաղիկներ, նա չի նեղանում, գիտենալով որ ի սրտե է նվիրած, միայն իրենց ազգային ավանդույթի մանրամասները չեն հաշվի առել:

«Երբ ես գնում եմ հյուր հայերի մոտ, հետս տանում եմ այնքան, որքան իրենք, հարգում եմ նրանց ավանդույթը, կարծում եմ, որ այդպես պետք է վարվել, որպեզի դուր գանք մեկս մյուսիս: Եթե ես իմ ավանդույթի համաձայն տանեմ նրանք հնարավոր է չգիտենան մերը ու կարող է նեղանան, սխալ հասկանան: Եթե ես գնում եմ նրանց մոտ, ուրեմն ես հարգում ու սիրում եմ նրանց և կհետևեմ նրանց ավանդույթին: Նրանք նույնպես գալիս են մեզ մոտ մեր ավանդույթի համաձայն: Իմ հայ ընկերուհին նույնպես հետևում է մեր ավանդույթներին»,- ասում է Լեյլա Թելիաշվիլին:

Շուշան Շիրինյան