Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայում առևտրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են: Պատճառը գնաճն է:

Մարդիկ արդեն սովորել են. տոներին համընթաց ապրանքները թանկանում են, թե ինչն է պատճառը, որ սովորական, ոչ տոնական օրերին ևս սննդամթերքի գնային աճ է նկատվում, չգիտեն ոչ առևտրականները, և ոչ էլ սպառողները։

Այսօր Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայում ապրանքի գներից դժգոհում են բոլորը: Գնորդները գնաճի պատճառով նվազեցրել են ապրանքի սպառման քանակը։ Եթե նախկինում 5 կգ կարտոֆիլ էին գնում, այսօր ընդամենը՝ 2 կամ 3 կգ, ինչը բացասաբար է անդրադառնում վաճառողների վրա։
apranq1

«Բողոքում, բայց նորից թանկ գնով գնում ենք։ Ինչ անենք վաճառողներն էլ մեղավոր չեն»,- գնաճի վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց մի հաճախորդ, ով չցանկացավ ներկայանալ։

Իզաբելա Մանուշակյանը նույնպես դժգոհում է. «Ամեն ինչ թանկանում է բացի մեր մշակաբույսերից, այսօրվա դրությամբ վրացիները լավ կարտոֆիլին 50 կոպեկ են տալիս, իսկ իրենց փտած մրգերը, ոչ թե կոպեկներով են թանկացնում այլ լարով»,- ասաց նա:

«Ամեն տարի ցանում ենք մեծ հույսով, որ բարձր գնով կվաճառենք, բայց նորից նույն կոտրած դաշտակի առջև ենք կանգնում: Զարմանում եմ, ամեն ինչ արժեք ունի բացի մեր տեղական ապրանքը»,- ասաց Անահիտ Մանուկյանը:
apranq

Գյուղացին դժգոհում է ապրանքի ցածր գնից, քանի-որ ոչ միայն տեղում են էժան գնահատում այլ նաև դրսում։

«Մեր չարչարանքը չեն գնահատում, կարտոֆիլը որ 2-րդ հացն է, ավելի էժան է քան դրսից բերված 2-րդական ապրանքները»,- դժգոհեց Դիլիսկա գյուղից Աշոտը:

Ձեզ ենք ներկայացնում Ախալքալաքի շուկայում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները.
sandxak

Սանդղակում ներկայացված ապրանքատեսակներից ամենաէժանը տեղական ապրանքատեսակներն են։ Չնայած շուկայում տիրող գնաճին, միևնույն է, գրեթե բոլոր ապրանքատեսակները բավականին արագ են սպառվում:

Ջուլիետա Տոնականյան