Այսօր, Կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին հայտարարել է, որ Վրաստանում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15-ից:

Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը որոշում է կայացրել, որ երկրի հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա սկիզբը հաստատված ամսաթիվ լինի: Ավելի կոնկրետ նախարարության կողմից հաստատվել է սեպտեմբերի 15-ը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ ուսումնական տարին մեր դպրոցներում սկսվում էր տարբեր ժամանակ: Դպրոցները սկսում էին աշխատել սեպտեմբերի 10-ին հաջորդող առաջին երկուշաբթի օրվանից: Ծնողները պետք է հնարավորություն ունենան ծրագրել իրենց և իրենց երեխաների արձակուրդը: Այս տարվանից ուսումնական գործընթացը միշտ կսկվի սեպտեմբերի 15-ից», – ասել է փոխնախարար Լիա Գիգաուրին:

Միաժամանակ ավելացնելով՝ «Ինչ վերաբերում է առաջին դասարանին, այն երեխաները, որոնց վեց տարին լրացել է մինչ սեպտեմբերի 15-ը ներառյալ, կարող են դառնալ առաջին դասարանցի»:

Նշենք, որ 2016թ-2017թթ. ուսումնական տարում Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը ծրագրում է առաջին դասարան ընդունել շուրջ 49 000 դպրոցականի: