Ախալքալաքում գազի արտահոսքի կասկածը գազամատակարարման SJGC ընկերությունում հերքեցին:

Երեկ երեկոյան գազի հոտը զգացվում էր գրեթե ամբողջ քաղաքում, երբ բացում էիր դուռը կամ պատուհանը, հոտն անմիջապես տարածվում էր տան մեջ, ինչն առաջացնում էր գլխացավ և սրտխառնոց: Անհանգստացած քաղաքացիները զանգահարում էին 114 համարով: Ինչպես բացատրեցին զանգահարողներին, հոտը ոչ միայն իրենց փողոցներում է, այլև ողջ քաղաքում:

Ինչպես այսօր բացատրեց գազամատակարարման SJGC ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը պատճառը «օդորանտի» հոտն էր:

«Քանի որ բնական գազը հոտ չունի, մենք ավելացնում ենք մի նյութ, որը կոչվում է «օդորանտ», այն օգնում է գտնել արտահոսքի տեղը, եթե դա տեղի է ունենում: Երեկ ինչ-որ մեկը նշեմ, որ ոչ մեր աշխատակիցը, կա այդպիսի գազափոխադրող` «Պրոֆգազ» նրանց աշխատակիցը, ցանկացել էր մաքրել «օդորանտ»-ից տակառը, որպեսզի օգտագործեր այն այլ նպատակներով, լվացել էր տակառը և թափել տակառի ամբողջ պարունակությունը փողոց: Իսկ քամին տարածել է հոտը: Սա վտանգավոր չէ և գազի արտահոսքի հետ կապ չունի: Այս նյութը սարսափելի հոտ ունի: Հենց այսպես էր հոտը տարածվել ողջ քաղաքով մեկ», – ասաց Ռազմիկ Ղումաշյանը:

Քրիստինե Մարաբյան