Մարտի 16-ին Պրահայում ավարտվեց Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ – պետքարտուղար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մեկ անգամ ևս արտահայտեցի իրենց դժգոհությունները: Զուրաբ Աբաշիձեն լրագրողներին հայտնել է, ի թիվս այլ կարևոր հարցերի, որ վրացական կողմը ամրագրեց իր դիրքորոշումը օկուպացիայի գծի մոտ ճանապարհաշինարարության վերաբերյալ` Ջարիաշենի գյուղում (Գորիի շրջան):

«Ես հեռացա այն զգացումով, որ մեր հանդիպման տոնը գործնական էր: Մենք մանրամասնորեն անդրադարձանք բոլոր խնդիրներին մի շարք թեմաների հետ կապված արվեց մեկ քայլ առաջ, ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, մեր առևտրային հարաբերություններին … Մեր կողմից ֆիքսվեց դիրք` այն ապակառուցողական գործողությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում օկուպացիոն գծի վրա»- հայտարարել է Աբաշիձեն:

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ` Գրիգորի Կարասինը, հանդիպումից հետո, լրագրողներին ասել է, որ ցավոք սրտի, որոշ ազդեցիկ վրացի քաղաքական գործիչների կողմից հակառուսական հայտարարությունները խախտում են այն մթնոլորտը, որի ձևավորման վրա նրանք աշխատում են այս 3 տարիների ընթացքում: Կարասինի խոսքով նա չի ուզում անուններ տալ, քանի որ դա հակասում է իր կանոններին, սակայն վրացական կառավարության անդամները կոչում են Ռուսաստանին սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, կոչ անելով միջազգային հանրությանը միավորվել ընդդեմ Ռուսաստանի, և այլն:

«Ռուսաստանում կարդում են այս հայտարարությունները և ցավոտ ընկալում: Ես կարծում եմ, որ վրացի քաղաքական գործիչները նախընտրական տենդից հաճախ թույլ են տալիս իրենց բաներ, որ չէին թույլ տա նորմալ պայմաններում, նրանց երբեմն հուսախաբ են անում արգելակները: Այս արգելակները պետք է գործեն, և նրանք պետք է վերաբերվեն պատասխանատվությանը, թե ինչ են ասում հարևան երկրի մասին», – ասել է Կարասինը:

Անդրադարձան նաև մուտքի արտոնագրի վերացման թեմային: Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ տվյալ պահին հնարավոր չէ չեղյալ համարել մուտքի արտոնագրային ռեժիմը:

«Այս փուլում մենք չենք կարող դա անել մի քանի պատճառներով, այդ թվում` անվտանգության առումով: Սակայն, որքանով գիտենք, վերջին շրջանում Ռուսաստանի նախագահը որոշել է ընդլայնել մարդկանց շրջանակը, ովքեր կարող են հրավիրել Վրաստանի քաղաքացիներին Ռուսաստան: Ապագայում, մենք կտանք էլ ավելի շատ մուտքի արտոնագրեր: Սակայն, տվյալ պահին մուտքի արտոնագրերի ռեժիմի ամբողջական վերացման մասին խոսք լինել չի կարող: Դա անելու համար պետք է քայլեր ձեռնարկել», – հայտարարել է Կարասինը:

Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին հեշտացրել է Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրեր ստանալու պահանջները: Ռուսաստանի Դաշնության տարածք մտնել ցանկացող Վրաստանի քաղաքացիները կարող են ձևակերպել բիզնես, աշխատանքային, կրթական, հումանիտար և մասնավոր մուտքի արտոնագրեր, անկախ հրավիրող կողմի ազգակցական աստիճանից: Իսկ ռուսները կարող են այցելել Վրաստան առանց մուտքի արտոնագրերի:

Էդիտա Բադասյան