Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Ադրբեջան: Նա մասնակցում է «Դեպի բազմաբևեռ աշխարհ» Բաքվի IV Համաշխարհային համաժողովին: Գիորգի Մարգվելաշվիլին ներկայացավ ելույթով և դիմեց համաժողովի մասնակիցներին` 70 երկրների ներկայիս և նախկին ղեկավարներին:

Նախագահն ընդգծել է տարածաշրջանում անվտանգության հարցը: Ըստ Գիորգի Մարգվելաշվիլիի` տարածաշրջանում ընդհանուր անվտանգության անկյունաքարը խախտում են` ռուսական սողացող օկուպացիան (բռնազավթում) Վրաստանում, իրադարձությունները, որոնք ծավալվել են Ուկրաինայում, ահաբեկչության աճող սպառնալիքը և փախստականների ճգնաժամը:

«Այսօր Վրաստանի տարածքի 20%-ը օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, իսկ մեր բնակչության 15%-ը ներքին տեղահանված անձինք էին: Չնայած դրան, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից չէ, գտնում է հնարավորություն ամենամեծ ներդրումն անելու գլոբալ անվտանգության առաքելությունների աջակցության հարցում: Վրաստանը միջազգային հանրության հետ միասին շարունակում է իր ջանքերը ամրապնդելու համաշխարհային խաղաղությունը և կայունության հաստատումը», – հայտարարել է Մարգվելաշվիլին:

Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ Վրաստանը, որպես դարպաս Եվրոպայի և Ասիայի միջև, տալիս է լայն հնարավորություններ միջազգային համագործակցության ամրապնդման համար: Գիորգի Մարգվելաշվիլին նաև նշել է վրաց-ադրբեջանական բազմադարյա հարաբերությունների մասին, ընդգծելով, որ երկու երկրների միջև դաշինքը և բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա:

Էդիտա Բադասյան