Եվրամիության Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո բարեփոխումների, արտահանման, պայմանագրի կետերի կատարման վերահսկման մեխանիզմների ու շատ այլնի մասին jnews.ge-ն զրուցեց Տարածաշրջանային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Միրզիաշվիլիի հետ:

– Ինչի՞ է հասնել Վրաստանը Եվրամիության Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո: Մասնավորապես, որ ոլորտները չեն մտնում համաձայնագրի շրջանակի մեջ:

Առաջին հերթին ուզում եմ ասել, որ այս բարեփոխումները անցկացվում են 3 տարվա պլանի համապատասխան, ամեն տարի կատարվում է գործողությունների առանձին պլան, և սա, և մյուսը համաձայնեցվում է Եվրամիության հետ և իրականացվում: Բացի այդ, որ այն վերահսկվում է խորհրդարանի կողմից, այս պրոցեսը վերահսկվում է քաղաքացիական հասարակության կողմից: 6 ոչ պետական կազմակերպություններ, 6 ուղղություններով արել են ստվերային զեկույց: Դա կազմակերպել է «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամը: Նրանք ունեն դիտողություն բարեփոխումների իրականացման որակի վերաբերյալ: Բարեփոխումները կատարվում են, բայց ինչ որակով, արդեն այլ հարց է: Ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ միտումները դրական են: Ասոցացման համաձայնագիրը ընդգրկում է բոլոր կողմերը, միակ բանը, որ չի ընդգրկում դա տեղական ինքնակառավարումն է: Ամենայն հավանականությամբ, քանի որ Վրաստանը գտնվում է տեղական ինքնակառավարման մասին կոնվենցիայում:

– Ասոցիացիայի բարեփոխումները, նրանց պատշաճ կատարման դեպքում, պետք է նպաստեն երկրի զարգացմանը և բնակչության կյանքի բարելավմանը, ինչքանո՞վ են իշխանությունները շահագրգռված «ազնվորեն» կատարելու պայմանագրով նախատեսված կետերը:

Մենք քաղաքացիներս պետք է առաջին հերթին զգանք, արդյոք իրականացվում են այդ բարեփոխումները, անցկացվում են դրանք այնպես-ինչպես պիտի անցկացվեն: Ես կարծում եմ, որ կա քաղաքական կամք: Նախորդ կառավարությունն սկսել է Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և չի կարելի ասել, որ նորն ամեն ինչում համաձայն է նախկինի հետ, բայց եվրոինտեգրման և Ասոցացման համաձայնագրի հետ կապված հակասության հարց չկար: Շատ ներդաշնակորեն անցավ բանակցային գործընթացը նախորդ կառավարության ձեռքից նոր կառավարության ձեռքը: Կրկին, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ կա քաղաքական կամք, բայց մյուս կողմից, համաձայն եմ՝ պետք է ստուգել: Ես կարծում եմ, որ վրացական իշխանությունները փորձում են կատարել այդ պայմանագրի դրույթները միևնույն ժամանակ, ամեն ինչը կատարյալ չէ, ամեն ինչ 100 տոկոսով չէ, և ես կարող եմ խոսել դրա մասին քաղաքացիական հասարակության մոնիտորինգի արդյունքների հիման վրա:

– Վերջերս եղել են փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, ինչը դժգոհություն առաջացրեց Ախալքալաքի բնակչության մոտ: Արդյոք այդ փոփոխությունները պայմանագրի առաջարկությունների թվում էին:

Մեր կառավարության քաղաքականությունը, իհարկե սիրում է օգտվել պահերից և բազմաթիվ փոփոխություններ անել, այդ թվում որոնք, մեզ դուր չեն գալիս, երբեմն ցանկանում են բարդել Եվրամիության խղճին: Ես կարող եմ կոնկրետ մի օրինակ բերել` արտագաղթի հարցը, այն Եվրամիության պահանջների մաս չէր: Նույն բանը կարող եմ ասել օրենսդրության փոփոխության մասին` սա նույնպես հստակ գրված չէր: Բացի այդ, որտեղ հստակեցված են դիրքերը, կա կոնկրետ 34 լրացում: Սա վերաբերում է հիմնականում առևտրային, տնտեսական խնդիրներին: Կան չափանիշներ, որ մեր կառավարությունը պիտի գործի եվրոպական ստանդարտներին մոտ: Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունը, մտնում է քաղաքական իրավիճակի մեջ, այդ շրջանների վերաձևավորման:

– Եվրոմիության հետ ազատ առևտրի ռեժիմն արդեն գործում է: Ինչպիսի՞ն է արտահանման իրավիճակը: Ներդաշնակեցված է արդեն այդ մեխանիզմը:

Կար թերահավատություն, որ եվրոպական երկրները ունեն ավելի բարձր չափորոշիչներ: Նրանք բացում են դռները, և մենք ոչինչ չունենք արտահանելու: Վիճակագրությունը ասում է իրենը: 2013 թվականի հետ համեմատ արտահանումը ԵՄ 2015 թվականին աճել է 83%-ով: Ամենամեծ աճը եղել է 2013-ին, երբ պայմանագիրը դեռ ուժի մեջ չէր մտել, և պարզապես հրապարակվել էր տեքստը: Հաջորդ տարի, աճ չի եղել, քանի որ բարձրացել է 3-4 տոկոսով: Բայց կտրուկ ցատկ դեպի 72%, եղել է 2013 թվականին: 10 արտահանվող արտադրանքներին պատկանում են` հանքաքար, ընկույզ, նավթ, լիկյոր, գինի, պարարտանյութեր, հանքային ջուր, անվադողեր և ռետինե սեղմակներ: Ինչ վերաբերում է կաթնամթերքին, այն շատ նուրբ հարց է:

– Համապատասխանում են արդյո՞ք Եվրոմիության Ասոցացման համաձայնագրի կետերը Վրաստանի Սահմանադրությանը:

Միանշանակ կարելի է ասել, որ պայմանագիրը շատ կարևոր է և ինչպես ցանակցած միջազգային պայմանագիր ունի մեծ ուժ, քան մեր ազգային օրենքը: Ակնհայտորեն, եթե մի բան Ասոցացման համաձայնագրի մասին չի համապատասխանում մեր տեղական օրենքի հետ, ապա օրենքը պետք է փոխվի: Մեր օրենքները փոխվել են, և կփոխվեն Ասոցիացիայի պայմանագրին համապատասխան, բայց այն աստիճանով ցածր է, քան Վրաստանի Սահմանադրությունը: Մեր Սահմանադրությունը հիմնադրվել է ընդհանուր արժեքների հիման վրա և այն չի կարող չհամապատասխանել:

– Եթե չլինի դինամիկա կամ պայմանագրի կետերի կատարման որակը չլինի բավարար, ի՞նչ է լինելու: Ի՞նչ միջոցներ կան ազդեցություն գործելու համար:

Պայմանագիրը չի խախտվի: Եթե ​​չի արվի այն, ինչ նախատեսված է պայմանագրով 3 տարվա ընթացքում, այդ կետերը ուժի մեջ կլինեն մինչև չիրականացվեն: Եվ եթե չկատարվեն, ապա անհնար կլինի բարձրացնել գործընթացը հաջորդ մակարդակին: Ազդեցության մեխանիզմ կա` կառավարությունը, որը չի եվրոինտեգրվի, կպարտվի ընտրություններում, – սա մեխանիզմներից մեկն է: Մեկ այլ մեխանիզմը դա եվրոպական օգնությունն է, որը ոչ միայն օգնում է ֆինանսապես, ավարտվել է: Պատասխանատուն կլինի նախարարների գրասենյակը, այն կվերահսկի խորհրդարանը, որին մենք ընտրում ենք ինքներս:

Նշյալ հարցերը քննարկվեցին Միխայիլ Միրզիաշվիլիի հետ նաև «Ընդհանուր քաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» կազմակերպության անցկացրած հանդիպման ժամանակ, որն ընթացավ «Ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված տարածաշրջաններում քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստող» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում էր «Ժողովրդավարության զարգացման ազգային» (National Endowment for Democracy) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Քրիստինե Մարաբյան