Ախալքալաքի հին, քանդվող շենքերը համարվում են հարուստ պատմության կրողները, որը հեշտությամբ պարզապես զիճում են ճանապարհը արդիականությանը, միայն դեռ որոշ տեղերում թողնելով հետք:

«Ախալքալաք, ով ես դու» շարքից ներկայացնում ենք ձեր ուշադրությանը քաղաքի հին պատկերը:
dom3

dom5

Հաճախ, քայլելով Ախալքալաքի փողոցներում`քաղաքի հյուսիսային մասում, կարող եք տեսնել շենքեր, որոնք տարբերվում են մնացածից, հաճախ մի քանի այդպիսի տներ կարելի է տեսնել նույն փողոցում: Այս մասը քաղաքի ամենահետաքրքիր մասն է: Այստեղ զգացվում է հնության ոգին:

«Մինչ 1835 թվականը Ախալքալաքը գոյություն չուներ, կար միայն բերդաքաղաք Ախալքալաքը: Իսկ 1860 թվականին կառուցեցին ամրոցի պատերը: Ռուսները ապրել են այս ամրոցում, մինչև 1878 թվականը, այն բանից հետո, երբ քշեցին այդտեղից թուրքերին: Այնուհետեւ նրանք գրեցին թագավորին նամակ, որ այստեղ ապրելու համար չկան հարմարություններ, և խնդրեցին թույլտվություն կառուցելու նոր զինվորական քաղաք, նույն տարում եկավ հրամանաը և գումար կառուցեու համար նոր զինվարական քաղաքը», – պատմում է 91-ամյա գրող, հրապարակախոս Մկրտիչ Քթոյանը:
dom s uzorami

dom2

Անցած դարի 50-ական թվականներին քաղաքի հարավային մասում, որտեղ հիմա տեղադրված են երկու շարքով, մեկ մեկու դիմաց և քիչ թե շատ իրար նման բնակելի տներ, դաշտեր էին, իսկ տներ այստեղ հանդիպում էին շատ հազվադեպ: Երբ փորում էին հիմքը գտնում էին ոչ միայն կենդանիների այլ նաև մարդկանց ոսկորներ: Սակայն սա զարմանալի չէ, ներկայիս Ախալքալաքի տարածքում հաճախ էին ընթանում մարտեր:

Քաղաքը դուրս եկավ բերդապարիսպներից, արհեստավորները, ովքեր ապրում էին բերդաքաղաքի տարածքում կամ գալիս էին այլ գյուղերից սկսեցին տներ կառուցել: Այդպես հայտնվեցին տները, հետո էլ ամբողջ փողոցները:

«Մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը քաղաքի փողոցները չունեին անուններ: Նրանք համարակալված էին` 1,2,3,4 … Մի կողմից, զույգ էին իսկ մյուս կողմից կենտ: Նախկինում քաղաքը շատ փոքր էր: Ավելի բարձր մասերում դաշտեր էին: Ռուսական գերեզմանոց: Ռուսական գերեզմանատան ամենահին գերեզմանը թվագրվում է 1848 թվականին, – ասում է Մկրտիչ Քթոյանը ավելացնելով, – հիմնական փողոցում` շուկայի դիմաց եղել է հյուրանոց, որը կոչվում էր «Հյուրանոց Խտո»: Շուկան կոչվում էր «Խափան»: Իսկ երկհարկանի շինությունը, որը այնտեղ կար` դա Դարբինյանների տունն էր: Դարբինյանների տան դիմաց, որտեղ հիմա շուկան է, գտնվում էր «Խան»- հյուրանոցային տները, Խաներ քաղաքում կային երկու վայրում: Գյուղացիները այնտեղ էին գալիս իրենց անասունների հետ, վաճառում էին իրենց ապրանքը կամ անասունները, և եթե շատ ուշ էր լինում, մնում էին այդ հյուրանոցային տներում, իսկ առավոտյան վերադառնում հետ»:

Խաների դիմաց հնարավոր էր գտնել ամենը ինչ որ հնարավոր է` մեղր, կաթնամթերք, միս, տարբեր կտորի տեսակներ և շատ այլ բաներ… Հաջորդը արհեստավորների փողոցն էր, այնտեղ ապրում էին դարբինները, հյուսնները, կավագործները…
zakritidom

«Կենտրոնական փողոցը կոչվում էր «Չորսու», այն ամբողջը սալահատակ-քարերից էր, շուկայից մինչ ռուսական եկեղեցի: Ռուսական եկեղեցին էլ, գտնվում էր Մշակույթի տան տեղում, երբ եկեղեցին քանդեցին կառուցեցին մշակույթի տունը, դա եղել է 1959 թվականին: Նախագծի ինժեները այդ ժամանակ ասել էր, որ չի ուզում ռուսական եկեղեցին լինի իր շենքի հարևանությամբ: Այդ ժամանակ եկեղեցում թանգարան էր: Ռուսական եկեղեցու կողքին գտնվում էր գինու գործարանը, որը կոչվում էր «Նավատորմի գինի», – պատմում է գրողը:
ploshad

Շատ հին շենքեր, որոնք գոյություն ունեին այն ժամանակ, անհետացել են, իսկ շատերը անհետացման եզրին են, քանի որ մնացել են անմարդաբնակ ու լքված:
dom8

muzikalnaya shkola

dom5

«Ամենահին տունը Պեշտիմալչյան Հարությունի տունն է: Երաժշտական դպրոցի շենքը` Օհանջանյանների տունն էր: Իսկ մյուս տունը Քաջազնունու տունն է: Պիոներների տունը (Ապագայի տունը) պատկանում էր Քանանյաններին, նրանք Բարալեթ գյուղից էին: Շաշով Բեքայի կինը շատ գեղեցիկ էր: Նրան կոչում էին Սուփունիկ Խանում: Երբ այստեղ թուրքեր կային, հայերը թուրքերից մեկին սպանել են: Այդ ժամանակ թուրք փաշան հրամայել է սպանել բոլոր բնակիչներին: Քաղաքը շրջափակեցին, ոչ-ոքի ոչ ներս, ոչ դուրս չէին թողնում: Այդ ժամանակ քաղաքի տարեցը և Սաղաթելենց Աղա Բեկը, առաջարկեցին Սուփունիկ Խանումին տալ փաշային մեկ գիշերով: Սուփունիկ Խանումը ինքը անձամբ է գնում փաշայի մոտ և իր պատվով փրկում բնակիչներին: Սակայն բնակիչները, և հատկապես կանայք սկսեցին ծաղրել նրան: Վերջում Քանանյանները ստիպված եղան թողնել ամեն ինչ և հեռանալ այստեղից: Սովետական ժամանակներում այստեղ կինոթատրոն էր: Հետո դարձրեցին պիոներների տուն»,- պատմում է գրողը:
Dompianerov

Շատ քաղաքացիներ կորցրեցին իրենց սեփականությունը, երբ ցարական Ռուսաստանից հետո իշխանության եկան բոլշևիկները:
«Այս շենքը (ստորև ներկայացված) Օրչյանների ընտանիքի տունն էր, սեփականատերն էր Օնիկ Օրչյանը: Խորհրդային կառավարությունը վերցրեց սեփականատիրոջից տունը: Դրանից հետո այդտեղ տեղակայվեց կուսակցության գրասենյակը, շրջկոմի կոմերիտականը, ռոնոն: Խորհրդային Միության փլուզումից հետո տունը դատարանով ետ վերցրեցին Օրչյանների ժառանգները: Կողքի տունը նույնպես հայտնի է քաղաքին, որը կոչվում էր Օրլովների տուն, քանի որ սեփականատերերը Օրլովկա գյուղից էին, որտեղ խորհրդային ժամանակներում գործադիր կոմիտեն էր: Շատերի տները ուղղակի ձեռքերից խլեցին, բայց շատերից էլ պարզապես գնեցին: Քաղաքային զբոսայգին Խաս Բախչան այսօրվա տարածքի կեսն էր: Մնացած մասում Քարդաշյանների, Վեքելյանների, Թևոսյանների տներն էր: 30-ականներին, իշխանությունները նրանց համոզեցին, գնեցին տները ու քանդեցին, այդպիսով մեծացնելով այգին», – ասում է Մկրտիչ Քթոյանը:
dom6

dom7

Կիրճում` նախկին զինվորական քաղաք №1-ի և քաղաքի միջև գործում էր բաղնիք, լողանալն այնտեղ դարձել էր բարի ավանդույթ: Այժմ այնտեղ կարելի է գտնել միայն հետքեր: Քչերին է հայտնի, որ Սապոնջենց բաղնիքները երբևէ այնտեղ եղել էին:

«Կար ավանդույթ, որ երբ կառուցվել է բաղնիքը, քաղաքային ջուրը ջեռուցվում էր հատուկ «ֆարսոնկաներով» և բաց էին թողնում ջուրը դեպի բաղնիք: Հատկապես կանայք գնում էին այնտեղ իրենց «բոխչաներով» (իրեր): Երբ գնում էին բաղնիք, վերցնում էին իրենց հետ ամեն ինչ թեյ խմելու արարողության համար: Լողալուց հետո, դուրս էին գալիս սեղան գցում և զրուցում մի բաժակ թեյի ընկերակցությամբ: Անցկացնում էին իրենց ժամանակը, և ապա, նշանակված ժամին ժամանում էին ձիաքարշ ֆայտոնները տանելու նրանց քաղաք: Այս բաղնիքները կառուցվել են մոտ 1914 թվականին: Սեփականատիրոջը կարծես անվանում էին Սապոնջյան Հարություն: Պատերազմի ժամանակ, բաղնիքները վերածվեցին լվացքատների: Իսկ հետո նրանք մնացին լքված և փլուզվեցին: Այժմ մնացել են միայն հետքերը», – պատմում է Մկրտիչ Քթոյանը:
Bani

Հին քաղաքի մեկ այլ մասում, որի անունը գոյատևել է մինչ այսօր` «Բոշա Մայլա»-ն, ինչը թարգմանաբար նշանակում է գնչուների փողոց, կա ևս մեկ հին շենք` հին հյուրանոցը: Այն ժամանակներում բոշաները քիչ էին, և նրանք զբաղվում էին մաղի վաճառքով, որը իրենք էին սարքում: Այս հյուրանոցից հեռու բոշաները իրավունք չունեին դուրս գնալու, ծեծի էին ենթարկվում:
gostinica

Boshamayla

Ախալքալաքը այսօր գավառական քաղաք է, որտեղ պահպանել է որոշ բաներ խորհրդային ժամանակաշրջանից, որոշ բաներ նախախորհրդային տարիներից, որոշ բաներ անցյալ դարից, բայց այսօր քաղաքը աստիճանաբար ձեռք է բերում մի նոր դեմք …

Քրիստինե Մարաբյան