Ախալքալաքում ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրի համաձայն ընթացիկ տարում կասֆալտապատվի 2286 մետր ճանապարհ 1 552 717 լարի գումարով, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի ութ բակ 451 662 լարի գումարով:

Ախալքալաքի շրջանում ենթակառուցվածքային աշխատանքները իրականացնելու համար հատկացված է 2.854.000 լարի, որից 5% -ը փակում է տեղական բյուջեն, իսկ մնացած 95% -ը` պետականը:

Այս տարի կասֆալտապատվեն հետևյալ փողոցների հատվածները`

Սպանդարյան Փողոց (Լոմսաձե փողոցից – Մարգարյան փողոց) – 192մ

Կնունյանց Փողոց (Լոմսաձե փողոցից – Մարգարյան փողոց) – 194մ

Դարբինյան Փողոց ( Ջավախեթի փողոցից – զբոսայգի) – 300մ

Ռուսթավելի Փողոց (Ազատության փողոցից – Թամար թագուհու փողոց) – 80մ

Ճավճավաձե Փողոց (Ազատության փողոցից – Թամար թագուհու փողոց) – 90մ

Մարգարյան Փողոց (Դարբինյանից մինչև վերջ) – 70մ

Վանցյան Փողոց (Դարբինյանից մինչև վերջ) – 100մ

Կեցխովելի Փողոց (Դարբինյանից մինչև վերջ) – 150մ

Լոմսաձե Փողոց (Ջավախիշվիլիից մինչև Դարբինյան) – 340մ

Ծերեթելի Փողոց (Սարգսյանից մինչև Կեցխովելի) – 130մ

Լոմսաձեի Փողոց (Մալխասյանից մինչև Դարբինյան) – 170 մ

Կեցխովելի Փողոց (Մալխասյանից մինչև Դարբինյան) – 170մ

Վանցյան Փողոց (Մալխասյանից մինչ Դարբինյան) – 150մ

Մարգարյան Փողոց (Մալխասյանից մինչև Դարբինյան) – 150մ:

Ախալքալաքի շրջանային վարչությունը 2016 թվականի փետրվարի 16-ից հայտարարել է տենդեր-մրցույթ այդ աշխատանքների համար: Հայտերի ընդունման ժամկետը մինչ 2016 թվականի մարտի 9-ն է:

Ասֆալտապատվելու է նաև հետևյալ բազմաբնակարան շենքերի բակերը` Աղմաշենեբելի №1, Աղմաշենեբելի №6-8, Ազատության № 34 և №36, Ազատության №70, Ճավճավաձեի №1 և Նալբանդյանի №61:

Ենթակառուցվածքային աշխատանքների ցանկում է նաև Ախալքալաք -Բավրա ճանապարհի ասֆալտապատումը (579 625 լարի) և Բուռնաշեթ գյուղի ջրամատակարարման համակարգի վերանորոգումը: Այդ աշխատանքների համար նույնպես տենդեր-մրցույթը արդեն հայտարարվել է:

Շուշան Շիրինյան