«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» միությունն Ախալքալաքում անցկացրեց համաժողով, որի ժամանակ ընտրեց կոալիցիայի բյուրոյի անդամներին: Ախալքալաքի շրջանում միության ղեկավար դարձավ շրջանային վարչության նախագահ` Էդուարդ Աղասարյանը:

«Վրացական երազանք»-ի ախալքալաքյան մասի նիստը տեղի ունեցավ «Արարատ» ռեստորանային համալիրում, որտեղ նախապես հավաքվել էին միության բազմաթիվ անդամները և պարզապես տարբեր գյուղերի բնակիչներ: Նրանց հետ հանդիպման էր եկել կոալիցիայի գլխավոր քարտուղար` Կախա Կալաձեն:

Համաժողովի ընթացքում անվանվեցին և համընդհանուր քվեարկությամբ հաստատվեցին միության պատվիրակները, «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի բյուրոյի անդամները: Նրանք են` Էդուարդ Աղասարյանը, Անահիտ Ասատուրյանը, Ռոբինզոն Կավրելիշվիլին, Սերգեյ Դավթյանը, Խաչատուր Ալվարյանը, Շալվա Բալախաձեն և Ռեվազ Մետրեվելին:

Էդուարդ Աղասարյանը նշանակվեց տեղի կոալիցիայի միության ղեկավար: Նիստից հետո Կախա Կալաձեն վերանայեց նաև նախընտրական շտաբի գրասենյակը, ինչից հետո ուղևորվեց նմանատիպ հանդիպման դեպի Ախալցիխե:
Kaxaber Kaladze