2015 թվականին Վրաստանում 5-ամյակին չեն հասել 576 երեխա: Այս երեխաների մահացության ցուցանիշի մասին հաղորդել է մարտի 1-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Վրաստանի ժողովրդական պաշտպան` Ուչա Նանուաշվիլին:

Նանուաշվիլիի խոսքերով, զարգացած երկրներում մահանում են հազար նորածիններից վեցը, իսկ Վրաստանում` 12-ը: Նաև բարձր է հղի կանանց մահացության ցուցանիշը` 100 հազարի համար 36 դեպք:

«Նորածինների մահացության պատճառների թվում, կարող ենք թվարկել` ցածրորակ բժշկական ծառայությունները, նեոնատոլոգների պակասը, հղիների հովանավորության ոչ պատշաճ համակարգը, այդ թվում` բժշկական անձնակազմի ցածր որակավորումը, ծնողական իրազեկության ցածր մակարդակը և այլն», – հայտարարել է Նանուաշվիլին:

Ինչպես հաղորդել է Ուչա Նանուաշվիլին, նա դիմել է Վրաստանի կառավարությանը` մշակելու ռազմավարություն և գործողությունների ծրագիր առաջարկությամբ:

Էդիտա Բադասյան