Այս տարի կվերականգնվի Ախալքալաքի միակ մարզադաշտը, որը գտնվում է անտեսված վիճակում:

Կիսով չափ խոտածածկ, կիսով չափ խոտ, աճած խոտը խանգարում է վազել, քարե նստատեղեր մի մասում, և առանց որևէ ծածկի` անձրևից պաշտպանվելու համար, մի քիչ ասֆալտ մինչ տրիբունաները, զուգարան, որտեղ շատ վաղուց չեն մտնում և վերամբարձ կռունկ զուգարանի դիմաց: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամայացումը անդրադարձավ նաև մարզադաշտի վրա: Փլուզումից հետո ոչ մեկին չէր հետաքրքրում մարզադաշտի վիճակը: Այսպիսի վիճակում է հիմա Ախալքալաքի մարզադաշտը չնայած այն բանին, որ Ախալքալաքը ունի իր ֆուտբոլային ակումբը և հաճախ այստեղ ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվում:

Այս տարի Ախալքալաքի ենթակառուցվածքների զարգացման շրջանակներում գործը հասավ նաև մարզադաշտին: Պետական ֆինանսներով և տեղի բյուջեից ֆինանսավորումներով, որոշվել է վերականգնել մարզադաշտը, ինչը պիտի ընթանա 6 փուլերով և կարժենա 101 229 լարի:

«Ամբողջ գումարից 5%-ը կլրացնի տեղի բյուջեն, որ նախագիծը ամբողջովին իրականացվի այս տարվա ընթացքում: Մասնավորապես կփոխենք մարզադաշտի դարպասները, կլինեն ավելի գեղեցիկ: Ձախ կողմում կա խանութ, խանութի կողքին կլինի հանդերձարան և մրցավարների սենյակ: Ներկայիս զուգարանը կքանդվի և կկառուցվեն տեղի 4 կանանց և տղամարդկանց զուգարաններ: Կլինեն տրիբունաներ և հանդերձարան ֆուտբոլիստների համար, դա կլինի հակառակ կողմում, հին բաղնիքի մասում: Ենթակայանների կողմում կլինեն մարզական պիտույքներ, որպեսզի կարողանան զբաղվել սպորտով: Կլինեն պլաստմասյա նստարաններ, ամեն ինչը կփոխենք»,- ասում է ենթակառուցվածքների ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Քրիստինա Մարաբյան