Նինոծմինդայի Ագրիչայ գետի մեջ միշտ աղբ են շպրտում, վերջերս այնտեղ նետված ծառի ճյուղերը գետի մեջ աղբի կուտակման առիթ հանդիսացան:

Այն, որ գետի մեջ անընդհատ աղբ են լցնում, հիմնվելով այն բանի վրա, որ գետը կվերամշակի և կտանի աղբը` դա նորություն չէ: Ագրիչային օտարական չէ Նինոծմինդայի բնակիչների այսպիսի վերաբերմունքը: Սակայն վերջերս գետի մոտ ապրող տների բնակիչները սկսեցին բողոքել վատ հոտերից:

Չնայած գարնան գալուն, Ագրիչայ գետի ջուրը չի բարձրացել: Գետի ջուրը նվազել է: Վերջերս մոտակա բակի կտրված ծառերը նպաստեցին այն բանին, որ գետում ծառերի ճյուղերը հավաքվեցին և աղբի կուտակման առիթ հանդիսացան: