Սկսվել է օժանդակ գրականության բաժանումը ոչ վրացալեզու` ռուսական, հայկական և ադրբեջանական դպրոցների ուսուցիչներին:

Ուսուցիչների մասնագիտական զարգացման Ազգային կենտրոնը սկսել է բաժանել Վրաստանի ամբողջ մասշտաբով, ռուսերեն, ադրբեջաներեն և հայերեն թարգմանված սխեմաների և փաստաթղթերի հավաքածուի առաջին մասը բոլոր ոչ վրացալեզու դպրոցների և մասնաճյուղերի ուսուցիչների համար, սկսելու ուսուցչական գործունեությունը, մասնագիտական զարգացման և կարիերայի աճի համար:

Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն` Գիորգի Մաչաբելին և նրա տեղակալ Մանանա Ռատիանին փետրվարի 24-ին հանդիպեցին 64-րդ հանրային դպրոցի ոչ վրացալեզու մասնաճյուղի ուսուցիչներին և անձամբ փոխանցեցին օժանդակ գրականությունը: Նշված գրականությունը, որը թարգմանվում է «ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման համար» ծրագրի շրջանակներում, նախատեսված է Վրաստանի 293 դպրոցների 6902 ուսուցիչների համար:

Էդիտա Բադասյան