Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, Վրաստանի տարածքում ձմեռանը օդի միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայի սահմաններում կամ նորմայից մեկ աստիճան տաք, իսկ տեղումների քանակը` նորմալ:

Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների, այդ թվում` Վրաստանի Կլիմայի կանխատեսումների ֆորումում պատրաստված եղանակի կանխատեսման համաձայն՝ ձմռանը եղանակը Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում գիշերը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -4, -6 աստիճան, իսկ լեռնային շրջաններում մինչև -8, -10 աստիճան, բարձր լեռնային շրջաններում` մինչեւ -11, -13 աստիճան:

Ինչ վերաբերում է Արեւելյան Վրաստանին, ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կկազմի -7, -9, լեռնային շրջաններում -11, -14, բարձրադիր վայրերում -18, -20 աստիճան: