Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1 184-ով՝ հասնելով 139 692-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1 762-ով և հասել 114 990-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 398 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 522 843-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 277-ի, ևս 583 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 842 մարդ։