https://www.rs.ge/ կայքում: Փոխհատուցումը կարող են ստանալ միայն այն հաստատությունների աշխատակիցները, որոնց գործունեությունը նոյեմբերի 28-ից մինչև փետրվարի 1-ը սահմանափակվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ըստ Եկամուտների ծառայության՝ այն անձինք, ովքեր 2020 թ.-ի նոյեմբերի 28-ից, գործարկված սահմանափակումների պատճառով դադարեցվել է գործունեության իրավունքը, սպառողների իրացման տարածք մուտքի/հասանելիության իրավունքը՝ դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 24-ը ներառյալ պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում (էլեկտրոնային հայտը ներկայացնելուց հետո անձին տեղեկությունը ճշտելու համար տրվում է ևս 2 օր)՝ գրանցումից հետո 300 լարիի չափով միանվագ օգնությունը ստանալու համար:

Եկամուտների ծառայության տեղեկատվությամբ, գրանցված ինքնազբաղ անձինք իրենք են ներկայացնում էլեկտրոնային դիմումը, իսկ զբաղված և չգրանցված ինքնազբաղված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում են գործատուները և (կամ) աշխատողներին վարձողները/հաստատության սեփականատերերը:

JNEWS-ը պատրաստում է մանրամասն գրանցման ուղեցույց: