Ըստ վարչապետի և կրթության նախարարի հայտարարության, Վրաստանում նախատեսվում է ներդնել գերմանական կրթական համակարգի մոդելը:

Ինչպես փետրվարի 18-ին հայտարարել է Կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն նախարարությունը արդեն պատրաստ է իրականացնելու այս բարեփոխումները:

«Մենք պատրաստ ենք անցնել գերմանական կրթական համակարգի մոդելին: Այս բարեփոխումը անպայման կանդրադառնա մեր ուսանողների, մեր քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցին: Խոսքը այն մասին չէ, որ մենք Վրաստանում ամբողջությամբ կանցնենք գերմանական մոդելին: Սա իրական չէ: Սակայն, այն տարրերը, որոնք մենք կվերցնենք գերմանական մոդելից, անպայման օգուտ կբերեն մեր կրթական համակարգին», – ասվում է Թամար Սանիկիձեի հայտարարության մեջ:

Երկակի կրթությունը` նշանակում է տալ ուսանողներին շատ ժամանակ և հնարավորություններ բացի կրթությունից, ներգրավվելու աշխատանքային պրոցեսին:

Գերմանական մոդելը ներառում է հետևյալ սկզբունքը` կրթություն 5-ից 9-րդ և երբեմն էլ 10-րդ դասարաններ, երբ ավելի մեծ ուշադրություն է դարձվում աշխատանքային վերապատրաստմանը` մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների տեսքով, չտալով ամբողջական միջնակարգ կրթություն: Դպրոցից ստացած կրթության վկայականը սովորաբար օգտագործվում է կրթությունը շարունակելու համար ավելի բարձր մակարդակի մասնագիտական գիշերային դպրոցներում կամ ուսումնառություն արտադրական համակարգում:

Դրան հաջորդում է իրական դպրոցը, ինչը իրենից ներկայացնում է հանրակրթության և մասնագիտության համատեղության: Հետևյալ ուսուցումը անցկացվում է 5-րդից 10-րդ դասարաններում: Իրական շրջանավարտները ստանում են կրթության վկայական, որը տալիս է հանարավորություն շարունակելու կրթությունը ցերեկային մասնագիտական բարձր մակարդակի ուսումնական հաստատությունում և հետագայում բարձրագույն մասնագիտական դպրոցներում:

Կրթությունը ավարտվում է գիմնազիայում (ավագ դպրոցում)` միջնակարգ կրթություն ստանալու կրթական հաստատություն, առավել ակադեմիական բնավորության ուսուցմամբ` դասական, բնական գիտական, մաթեմատիկական, ժամանակակից լեզուների, տեխնիկական, մանկավարժական, տնտեսագիտական և այլ ուղղություններով:

Կրթությունը 5-ից-ից 10-րդ դասարանի համար, որը համապատասխանում է ոչ լրիվ միջնակարգ կրթությանը, հիմնական գրեթե համապատասխանում է դպրոցական դիսցիպլիններին (ուղղություն): Այս փուլի ավարտից հետո սովորողները սովորաբար տեղափոխվում են 11-րդ դասարան, առանց հատուկ վկայական ստանալու: