2021 թվականի ընթացքում զբոսաշրջության ոլորտն ամբողջովին կազատվի գույքահարկից: Այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, հայտարարել է կառավարության միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո:

Ըստ նրա, բացի այդ, զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունները, 2021 թվականին կօգտվեն հարկային այլ արտոնություններից:

«Զբոսաշրջության ոլորտը, որն ամենից շատ է տուժել այս դժվարին ժամանակահատվածում, 2021 թվականին ամբողջությամբ կազատվի գույքահարկից: Նշենք նաև, որ այս ժամանակահատվածում «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում մենք սուբսիդավորել ենք 2200 փոքր և ընտանեկան հյուրանոցների բանկային վարկերի տոկոսները: Մենք որոշում ենք կայացրել ընդլայնել բանկային վարկի տոկոսների համաֆինանսավորման ծրագիրը և ավելացնել ռեստորանները, որոնց վեց ամսվա ընթացքում կսուբսիդավորենք բանկային վարկի տոկոսները»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: