Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 8 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 828:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 97 նոր դեպք։ Այս դեպքերից 13-ը՝ Ադիգենում, 43-ը՝ Ախալցիխեում, 19-ը՝ Բորժոմիում, 8-ը՝ Ախալքալաքում, 5-ը՝ Նինոծմինդայում և 9-ը՝ Ասպինձայի մունիցիպալիտետում:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 657 անձ։ Ախալցիխեում՝ 791, Բորժոմիում՝ 295, Ադիգենում՝ 317, Ասպինձայում՝ 132, Ախալքալաքում՝ 100 և Նինոծմինդայում՝ 22:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 277 մարդ, որից 64-ը՝ Ախալցիխեում, 213-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 28 մարդ, մահացել մեկ մարդ, 34-ամյա տղամարդը Ախալցիխեյի մունիցիպալիտետից է եղել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 432, մահվան դեպքերը 17։

Այս պահի դրությամբ սպասվում է 137 թեստի պատասխան։