Ավիաընկերություն Wizz Air-ը ավելացնում է յոթ նոր ուղղություններ Քութայիսի միջազգային օդանավակայանից 2016 թվականի սեպտեմբերի 23-ից: Գները խոստանում են, որ կլինեն ցածր:

Նոր ուղղություններն են` Քութայիսի-Բերլին, Քութայիսի-Մյունխեն, Քութայիսի-Միլան, Քութայիսի-Դորտմունդ, Քութայիսի- Սալոնիկ, Քութայիսի- Լառնակա, Քութայիսի-Սոֆիա:

Թռիչքները Քութայիսի- Բեռլին և Քութայիսի-Մյունխեն ուղղությամբ կմեկնարկի սեպտեմբերի 23-ին: Չվերթերը կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին, տոմսի նվազագույն արժեքը – 39.99 եվրո: Իսկ սեպտեմբերի 24-ից կսկսվեն Քութայիսի-Սալոնիկ թռիչքները, երեք անգամ շաբաթվա մեջ – երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ նվազագույն գինը լինելու է` 29.99 եվրո: Թռիչքները Քութայիսի-Լառնակա կսկսվեն սեպտեմբերի 24-ից, չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ `երեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ նվազագույն գինը կլինի` 24,99 եվրո: Քութայիսի-Սոֆիա չվերթը նույնպես, սկսվում է սեպտեմբերի 24-ին, թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ `երեքշաբթի և շաբաթ օրերին, նվազագույն գինը` 29.99 լարի:

Քութայիսի – Միլան չվերթները կսկսվեն սեպտեմբերի 25-ին, չորեքշաբթի և կիրակի օրերին, նվազագույն գինը – 39.99 եվրո: Չվերթները Քութաիսի-Դորտմունդ նույնպես կսկսվեն սեպտեմբերի 25-ին, չվերթները կիրականացվեն երկուշաբթի և կիրակի օրերին: Գինը – 39.99 եվրո:

Նշենք նաև, որ Վրաստանը այս տարվա ամռանը սպասում է Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը:

Էդիտա Բադասյան