Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 824 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 100 684 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 81 783 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 927 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 33 պացիենտ, իսկ առողջացել է 3 851 մարդ:

Կարանտինում է գտնվում 2 128 քաղաքացի, տանը բուժում է ստանում 5 976 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 435 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: