Այսօրվանից Վրաստանի կողմից մտցված մուտքի արտոնագրերի ռեժիմը Իրանի հետ վերացվել է: Ըստ Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի, իրանցիները արդեն օգտվել են Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ձևաչափից և այսօր զբոսաշրջության ադմինիստրացիան ընդունեց առաջին այցելուներին:

«Առաջին այցելուների թվում էին Իրանի տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Նրանք կմնան Վրաստանում մեկ շաբաթ և կդիտեն երկրի տեսարժան վայրերը: Վրաստանի տուրիզմի ադմինիստրացիան ենթադրում է երկրում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների աճ Իրանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի շնորհիվ»,- ասված է Տուրիզմի Ազգային Գործակալության հաղորդագրության մեջ:

Իր հերթին Վրատսանում Իրանի դեսպանի տեղակալը Մոխսեն Քեբրայը հայտարարել է լրագրողներին,որ Վրաստանի Իրանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացման արդյունքում, տուժել են տնտեսական կապերը և երկու երկների միջև հաղորդակցությունները: Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել էր Իրանի հետ առանց մուտքի արտոնագրերի կապը 2013 թվականին:

«Տնտեսական կապերը զարգանում են, երբ ժողովուրդների միջև կա ազատ տեղաշարժ, երբ ներդրողը կարող է ազատ գալ և ներդրումներ կատարել ցանկալի ոլորտում, սկսվում է տնտեսական գործունեություն: Մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը ազդել է Իրանի և Վրաստանի միջև առեւտրաշրջանառությանը: Եթե 2012-13 թվականներին առևտրաշրջանառությունը կազմում էր շուրջ 200 մլն դոլար, այսօր այն նունիսկ չի հասնում 130 միլիոնի: Սակայն, դա հնարավոր է ուղղել, քանի որ Վրաստանը և Իրանը ունեն առեւտրաշրջանառությունը բարձրացնելու ներուժ», – հայտարարել է Քեբրայը:

Հիշեցնենք, որ այօրվանից Իրանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրերի այցելել Վրաստան և կարող են գտնվել երկրում 45 օրվա ընթացում:

Էդիտա Բադասյան