Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 204:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 26 նոր դեպք, որից 3-ը՝ Ասպինձայում, 1-ը՝ Ադիգենում, 19-ը՝ Ախալցիխեում, 3-ը՝ Բորժոմիում, 12-ը՝ Ախալքալաքում և 5-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 511 անձ։ Ախալցիխեում՝ 650, Բորժոմիում՝ 281, Ադիգենում՝ 243, Ասպինձայում՝ 151, Ախալքալաքում՝ 101 և Նինոծմինդայում՝ 85:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 325 մարդ, որից 77-ը՝ Ախալցիխեում, 248-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 1 204 դեպք, ապաքինվածների թիվը կազմում է 204, իսկ մահացածներինը՝ 10: