Ջավախքում, ովքեր ավտոմատ կերպով ստանալու էին բարձրլեռնային բնակչի կարգավիճակ արդեն ստացել են, իսկ այն անձանց դիմումները, ովքեր պետք է ներկայացնեին փաստաթղթերը` ընդունման և քննարկման պրոցեսում է:

Ախալքալաքի շրջանում ավտոմատ կերպով բարձրլեռնային բնակչի կարգավիճակ ստացան 21 250 բնակիչ, իսկ Նինոծմինդայի շրջանում `14 999 մարդ: Կարգավիճակի շնորհման հրամանագիրը ստորագրում է Շրջանային վարչության նախագահը: Ախալքալաքի շրջանում նման հրաման ստորագրվել է փետրվարի 10-ին:

“Ներկա պահիս ավտոմատ կերպով կարգավիճակ ստացել են՝ ուսուցիչները, աշակերտների ծնողները, սոցիալապես անապահով ընտանիքների անդամները և բյուջետային կազմակերպությունների աշխատողները: Մնացած բնակիչները ներկայացնում են փաստաթղթերը և նրանց դիմումները դրվում են հանձնաժողովի քննարկման տակ: Քանի որ դա կապված է աշխատավարձի մեծացման հետ, մենք աշխատում ենք արագացնել բոլոր պրոցեսները, որպեսզի նրանք ավելի շուտ սկսեն ստանալ մեծ աշխատավարձեր”, –մեկնաբանեց Ախալքալաքի շրջանի վարչության իրավաբանական ծառայության նախագահ`Խաչատուր Ալեքսանյանը:

Ինչպես պարզաբանեց Խաչատուր Ալեքսանյանը, ավելի քան 200 դիմումներ արդեն ընդունվել է և գտնվում է Ախալքալաքի շրջանի վարչության և հանձնաժողովի վերանայման ընթացքի մեջ: Նինոծմինդայի շրջանում բարձրլեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար դեռ ընդունվել է 80 դիմում:

Նշենք, որ բարձրալեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար պետք է ներկայացնել
1. Դիմում

2. Անձնագրի պատճեն

3. Տեղեկանք Հանրային ռեեստրից, որ անձը հաշվառված է բարձրլեռնային տարածաշրջանում

4. Տեղեկանք աշխատանքի վայրից և երկու անձանց դիմում, ովքեր կհաստատեն, որ անձը մշտապես բնակվել է շրջանում նվազագույնը 9-ը ամիսների ընթացքում (տարվա մեջ):

Հիշեցնենք, որ նախորդ տարի Վրաստանը ընդունել էր “Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման մասին ” նոր որոշում: Որոշումը ընդունվել է 2015 թվականի հուլիսի 16-ին, սակայն տարբեր կետեր ուժի մեջ են մտնում տարբեր ժամանակահատվածներում: Հետևյալ օրենքը պիտի խթանի բարձրլեռնային տարածաշրջաններում սոցիալ-տնտեսական առաջընթացը: Օրենքի համաձայն բարձրլեռնային տարածաշրջանների բնակչության տարբեր շերտեր կստանան տարբեր նպաստներ:

Քրիստինե Մարաբյան