Վաղը Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցները կվերսկսեն ուսումնակրթական գործընթացը դպրոցական շենքերում, բացառությամբ այն դպրոցների, որտեղ կբացահայտվեն COVID-19 վարակի նոր դեպքեր:

Դպրոցները, որոնք Կրթության նախարարության հրամանով հինգ օր ընտրությունների պատճառով անցել էին առցանց ռեժիմի, վաղը կվերսկսեն դասապրոցեսը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, վաղվանից բոլոր դպրոցները կվերսկսեն ուսումնական գործընթացը, բացառությամբ կորոնավիրուսով վարակվածներ ունեցողների: Այս դպրոցները, ԿԳՆ֊ի համապատասխան հրամանից հետո, անմիջապես կանցնեն առցանց ռեժիմի:

Այս պահին, ըստ Չիվչյանի, իրենք սպասում են COVID-19 անալիզների պատասխաններին թիվ 4 և 1 հանրային դպրոցներում: Վրացական դպրոցը ուսումնական գործընթացն անցկացնում է թիվ 5 դպրոցում (գիշերօթիկ դպրոց), և երկու դպրոցներն էլ կվերսկսեն գործընթացը սովորական ռեժիմով:

Հարկ է նշել որ թիվ 4 դպրոցը (Դ.Դեմիրճյանի անվան) չի վերադառնում դպրոցի շենք և երկարաձգում է առցանց դասառեժիմը եւս 12 օրով, մինչդեռ թիվ 1 դպրոցը կողմնորոշվելու համար դեռ սպասում է թեստերի արդյունքներին: