Վրաստանում օր օրի ավելանում է կորոնավարակով վարակակիրների թիվը։ Կորոնավարակի առաջի փուլի ընթացքում Ախալքալաքում վարակի ոչ մի դեպք չի գրանցվել, սակայն երկրորդ փուլից խուսափել հնարավոր չեղավ, առաջին դեպքը մեր շրջանում գրանցվել է հոկտեմբերի 2-ին: Վարակակիրների թվի աճին զուգահեռ ավելանում է բնակչության դժգոհությունը բժշկական ծառայությունների աշխատանքից ու մոտեցումից:

Երկրում վարակի դեմ կիրառվող գործողություններից էր տարածաշրջաններում ջերմության կենտրոնների գործունեությունը։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ ամբողջ Վրաստանում 57 հիվանդանոց կա, որտեղ կարող են դիմել կորոնավարակի սիմպտոմներ ունեցող անձինք։ Մարտի 30-ին որոշում է ընդունվել, որ Սամցխե-Ջավախքում գործող 4 հիվանդանոց պետք է վերածել ջերմության կենտրոնների, դրանք են՝ Ախալցիխեի, Ախալքալաքի և Ադիգենի Էվեքսի ռեֆերալ կլինիկաները և Բորժոմի «Ջեոհոսպիտալը»։

Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն մշտապես իր ելույթներում նշում է, որ Վրաստանի առողջապահության համակարգը լիարժեք հարմարություններ ունի հիվանդներ ընդունելու համար։ Հոկտեմբերի 28-ին նա նշել է, որ ունեն 4 639 ազատ տեղ, կարող են ավելացնել նաև 6 616 մահճակալ, ինչպես նաև կարող է ավելացնել 15 հիվանդանոց, հետևաբար կավելանա էլի 2 000 մահճակալ։ Այսինքն՝ հետևություն, որ Վրաստանում պետք է լինի բավական քանակի մահճակալներ հիվանդներին բավարարելու համար։ Չնայած հնչեցրած հայտարարություններին, արդեն մի քանի օր է շտապ օգնության ծառայությունը չի պատասխանում և կանչերը չի արձանագրում։

Ախալքալաքի բնակիչներից մեկը բողոքով դիմել է JNEWS-ի խմբագրություն՝ տեղեկացնելու, որ շտապ օգնության ծառայությունը չի պատասխանում, իսկ Ախալքալաքի կլինիկայից նրան շատ կոպիտ են պատասխանել։

«Ես ունեի կորոնավարակի մի քանի սիմպտոմ, ինձ ահավոր վատ էի զգում, մի քանի օր զանգում էի շտապ օգնություն, սակայն զանգերիս չէին պատասխանում։ Այնուհետև զանգեցի Ախալքալաքի հոսպիտալ։ Ինձ այնտեղից կոպիտ ձևով պատասխանեցին և ասացին, որ հանկարծ հիվանդանոց չգնամ, ասացի սիմպտոմներս և այդպես նշանակումներ արեցին։ Ես արդեն լավ եմ, սակայն մտահոգվում եմ իմ մտերիմների և բարեկամների համար, տեսնելով, որ շատ ծանր հիվանդություն է», – ասաց նա։

Նրան հիվանդանոցում ասել են, որ չգնա, քանի որ հիվանդանոցում վարակման վտանգն ավելի մեծ։ Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը JNEWS-ի հետ զրույցում ասաց.

«Ես չեմ կարող պատկերացնել այդպիսի դեպք, որ ինչ որ մեկին ասեն հիվանդանոց չգաս: Լինում է այնպես, որ օրվա ընթացքում 80 հիվանդ ենք ընդունում։ Այն անձիք, ովքեր ունեն կորոնավարակի սիմպտոմներ պետք է սկզբում դիմեն իրենց ընտանեկան բժշկին, և հիվանդանոց գան ուղիղ իր ընտանեական բժշկի մոտ։ Հասկանում ենք, հիմա բոլորը վախեցած են, մի բան լինում է, մտածում են, որ կորոնավարակի թեստ հանձնեն, այդպես չի կարելի: Նրանք պետք է պայմանավորվեն իրենց բժիշկների հետ, ստուգվեն՝ արդյո՞ք կորոնավիրուսային սիմպտոմներ ունեն, թե՝ ոչ։ Նրանք ովքեր սիպմտոմներով են գալիս մենք այդ մարդկանց իզալյատորում պառկեցնում ենք կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող անձանց հետ: Իհրակե, մենք ախտահանում ենք, սակայն պետք է 24 ժամ, որպեսզի նորմալ ախտազերծվի։ Չենք կարող ռիսկի դիմել և նրանց տեղավորել իզալյատորում և թեստ անել, նա կարող է նաև տեղում վարակվել, և իզալյատորից 5-6 օրվա ընթացքում նոր ի հայտ կգան մնացած սիմպտոմները», – բացատրեց Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Վրաստանում առաջին երիտասարդ մահվան դեպքը գրանցվեց Նինոծմինդայում, 30-ամյա կնոջ մահվան պատճառը բժիշկների խոսքերով կորոնավարակն է եղել, սակայն ինչպես ընտանիքի անդամներն են պնդում, նրանց ոչ մի ապացույց կամ թեստի պատասխան հիվանդանոցից չեն ներկայացրել, որը կհաստատեր կորոնավարակ լինելու փաստը։ Նրանք նաև ասում են, որ այն օրը, երբ կինը վատացել է իրենք զանգել են շտապ օգնություն, սակայն 3 ժամ չի գնացել, երբ վիճակը ավելի է վատացել, նորից են զանգել, շտապ օգնությունը եկել և տարել է Նինոծմինդայի հիվանդանոց, այնտեղից տեղափոխել են Թբիլիսիի «Ծովի հոսպիտալ», որտեղ էլ մեկ օր անց մահացել է։

Ինչպես տան անդամներն են ասել «Ֆորմուլա» հեռուսատատեսությանը, երիտասարդ կինը Թբիլիսիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո, առավոտյան զանգել է տուն և ասել, որ այնտեղ իրեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ընտանիքի անդամները որոշել են հաջորդ օրը գնալ հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել։

Երիտասարդ կինն աշխատել է դպրոցում, որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի, սակայն ոչ նրա ընտանիքի անդամներին են թեստավորել, ոչ էլ նրա ուսուցիչ ընկերուհուն, ում հետ էլ նա շատ մտերիմ է եղել։

Այն պարագայում, երբ կորոնավարակի դեպքում ինքնամեկուսացնում են ընտանիքի անդամներին և թեստավորում անում: Մահացած կնոջ ընտանիքի անդամներն ասում են, իրենցից ոչ ոքի ոչ թեսատովորել են, ոչ էլ ինքնամեկուսացրել։

Ֆեյսբուքյան օգտատրերեից մեկն էլ գրառում է արել, որ արդեն մի քանի օր է կորոնավարակի 4 նախանշան ունի, երեք օր է զանգում է շտապ օգնություն, ամեն օր ասում են, որ գալիս, սակայն երեք օր է դեռ տեղ չեն հասել։

Իսկ Ախալքալաքի բնակիչներից մեկը, ով Ռուսասատանի քաղաքացի է, և ում մոտ կորոնավարակ է հաստատավել, և ունեցել է սիմպտոմներ՝ լավ չի զգացել ուզեցել է հիվանդանոց տեղափոխվել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Ստիպված վճարովի կլինիկա է տեղավորվել և օրական 250 լարի է վճարում՝ բուժման համար։

Այս փաստերից երևում է, որ ինչպես ներկայացնում են կառավարության և առողջապահության պատասխանատուները, ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ։