2016 թվականի հունվարին վրացական գինու արտահանումը համեմատած 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ ավելացել է 13%-ով: Այս մասին հաղորդում է Վրաստանի գինու Ազգային գործակալությունը:

Տարվա առաջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանը ուղարկել է գինի աշխարհի 19 երկրներ: Դա 1,5 միլիոն շիշ (0,75 լիտր) գինիից ավելին է, 3,6 միլիոն դոլար գումարով:

Ռուսաստանը վրացական գինու հիմնական արտահանման շուկան է: Այդ երկիր արտահանումը հունվարին ավելացել է 162%-ով: Հետո գալիս են Ուկրաինան, Լեհաստանը, Չինաստանը և Լիտվան:

Նշենք, որ 2015 թվականին վրացական գինու արտահանումը նվազել էր 39%-ով համեմատած 2014 թվականի հետ: Տարվա ընթացքում Վրաստանը արտահանել է 46 երկիր 36,1 միլիոն շիշ (0,75 լիտր) ավելին քան 98,1 միլիոն դոլար գումարով:

Արտահանման նվազումը պայմանավորված էր Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական-տնտեսական իրադարձություններով, որի արդյունքում արտահանումը Ռուսաստան նվազել էր 51%-ով, իսկ Ուկրաինա`56%-ով, այս մասին տեղեկացանք Գինու ազգային գործակալության հաղորդագրությունից:

Էդիտա Բադասյան