Երկրի անվտանգության նպատակով սահմանի խիստ վերահսկումը շատ անգամ հանգեցնում է նրան, որ հայ-վրացական սահմանը հատող քաղաքացիները`գրքերով, ոսկով և այլ ապրանքներով հանդիպում են անանցանելի արգելքների և ստիպված լինում կամ ուղղարկել հետ ապրանքը կամ հետ վերադառնալ ինքնին:

Նինոծմինդա-Բավրա մաքսակետում խնդիրները չեն սկսվել այսօր կամ երեկ: Հաճախ քաղաքացիները ովքեր անցնում են սահմանը, և նունիսկ այդ թվում Վրաստանի քաղաքացիները, անձամբ զգում են անցման բարդությունը: Եթե ​​որևէ մեկի համար անցնելու ողջ գործընթացը ընթանում է սահուն և մի քանի րոպեում: Ապա որոշ դեպքերում, մի քանի ժամով հետաձգվում է, և առաջանում են «անլուծելի» խնդիրներ: Խնդիրները լինում են տարբեր տեսակի` խաղողի, մսամթերքի, ոսկու, դեղերի ներմուծման, կամ գրքերի, տեխնիկայի ներկրման սահմանափակումներ: Սակայն, տեղեկատվությունը, թե ինչ կարելի է ներկրել, և ինչ քանակությամբ հայտնի չէ ոչ մեկին, – դա նման է վիճակախաղի, երբ, ում, ինչ պատահի:

Հաճախ անցումի ժամանակ մարդիկ հանդիպում են կոպիտ վերաբերմունքի և խնդրի առջև կանգնած, մոլորված մարդուն` ինչ որ մի բան բացատրել չցանկանալուն: Հաճախ այդպիսի արգելքի առջև կանգնածի դիմաց փակվում է նաև զուգարանի դուռը, բացատրությունը՝ հետո այն կեղտոտ կլինի:

Տաքսու վարորդներից մեկի խոսքով, ով ամեն օր անցնում է տվյալ սահմանը, լինում է, որ մեքենաները սահմանին ստուգվում են առավելագույն խստությամբ, մեքենայի և նրա մասերի սկանավորումից մինչ մանրակրկիտ զննում: Երբեմն, ուժի մեջ են մտնում նաև ապրանքների սահմանափակումները:

«Եղել է չի թույլատրվել ներկրել հայկական խաղող կամ մսամթերք, նրբերշիկ և այլն: Վերջերս, մեզ զգուշացրեցին, որ մենք չենք կարող տեղափոխել սահմանով բոլոր տեսակի ձկները », – ասում է վարորդը:

Ինչ անել տեղափոխելու համար այս կամ այն արտադրանք, սահմանին ժողովրդին չեն բացատրում: Ինչպես բացատրեցին մեզ մաքսային ծառայությունում ձուկ կարելի է տեղափոխել, սակայն պահանջվում է հատուկ վկայական (սերտիֆիկատ):

Խստությունը ողջունելի է սահմանի վրա կանխելու համար մաքսանենգության, թմրանյութերի ներմուծումը բայց հաճախ նման խստության օբյեկտ կարող են դառնալ հայկական գրքերը, ամսագրերը և թերթերը:

Ինչպես մեզ բացատրեցին մաքսակետի աշխատակիցները, սահմանափակումներ հայկական գրականության ներմուծման մեջ չկան, սակայն փաստորեն կան: Օրերս նույն «Նինոծմինդա» մաքսակետում Վրաստանի քաղաքացուց` Ախալքալաքի բնակչից բռնագրավեցին գիրքը, ինչը հաճախ կատարվում է նաև մյուսների հետ:

«Մաքսակետում կանգնեցրեցին, ստուգեցին: Մեքենայի բեռնախցիկում կար մոտ 10-ից 15 գիրք: Դա իմ անձնական գրադարանն է, որը հավաքել եմ Հայաստանում եղած ժամանակ և տանում էի տուն: Ուղեբեռի խուզարկության ժամանակ վերցրեցին այն գիրքը, որի վրա կար քարտեզ, և 2 ուղեցույց: Իմ քարտեզով գիրքը անգլերեն լեզվով, որի հեղինակն է մեր հայրենակիցը, տարվեց փորձաքննության և վերցրեցին իմ անձնագիրը: Ասացին, որ կստուգեն թե ինչ բովանդակության է հետևյալ գիրքը և հետո կտան հետ: Ես սպասեցի մոտ կես ժամ, մոտեցա մաքսակետի աշխատակիցներին և խնդրեցի, որ բացատրեն թե ինչքան է պետք սպասել: Ինձ բացատրեցին, որ ինչքան պետք լինի այդքան էլ սպասելու եմ, հնարավոր է մեկ ժամ հնարավոր է երկու: Այդ ամենից հետո մոտ մեկ ժամ սպասեցի, բերեցին գիրքը և ասացին, որ չի թույլատրվում այդ գրքի տեղափոխումը Վրաստան: Նշեցին, որ խնդիրը հեղինակի և գրքի բովանդակության մեջ է: Առաջարկեցին կամ պատառոտել և դեն գցել, կամ տալ ինչ-որ մեկին` ով մեկնում է Հայաստան: Ես նրանց առաջարկեցի, եթե կա հնարավորություն, թողնել մաքսակետում պահեստային սենյակում, որպեսզի վերցնեի երբ գնամ հետ, բայց բացատրեցին,որ նրանք այդպիսի պայմաններ չունեն: Ես ստիպված տվեցի մի երիտասարդի, ով մեկնում էր Հայաստան»,- պատմեց մեզ Ախալքալաքի բնակիչը, ում մենք խոստացանք գաղտնի պահել նրա ինքնությունը:

Մաքսատանը աշխատում են մի քանի հսկիչ ծառայություններ, այդ թվում, պետական անվտանգության ծառայությունը, որը որոշում է թույլ տալ, կամ չտալ սահմանով գրքեր անցկացնել: Պարզել, թե որ գրականությունն է ենթակա սահմանափակումների մեզ չհաջողվեց, չնայած մենք զանգեցինք մի քանի ատյանների:

Մեր անանուն աղբյուրը իր գրականության հարցերի պարզաբանման գործընթացում ականատես է եղել ևս մեկ արգելքի:

«Սկաներով ստուգման ժամանակ, մաքսավորները հայտնաբերեցին ոսկե մատանի` պիտակը վրան և տուփում: Նրանց առաջարկեցին կամ ուղարկել հետ Հայաստան, կամ մաքսազերծել: Սեփականատերերը առաջարկեցին տեղում գնահատել և մաքսատան միջոցով մաքսազերծել: Նրանց ասացին, տեղում դա անհնար է, նման փորձաքննություն արվում է Թբիլիսիում: Իսկ թե ինչպես նրանք դա անեն, պարզ չէր», – պատմում է նա:

Ըստ մաքսային ծառայության վերլուծաբան՝ Նանա Ջոլուխաձեի, ոսկու գնահատականը անել տեղում անհնար է, քանի որ փորձաքննություն կարող է անցկացվել միայն Թբիլիսիում: Նրա խոսքերով, ցանկացած երկրի քաղաքացի կարող է տեղափոխել մաքսատնով, ցանկացած քանակության ոսկի, բայց պետք է լրացվի դեկլարացիա, ապա ոսկին պետք է կնքվի և ուղարկվի Թբիլիսի փորձաքննության: Մաքսազերծման համար վճարել անհրաժեշտ չէ, եթե ոսկու գինը չի գերազանցում 500 լարին և եթե գումարը կազմում է ավելի քան 500 լարի, կատարվելու է փորձաքննության ժամանակ սահմանված գումարի մուծում բանկում: Ոսկին վերադարձվում է սեփականատիրոջը Վրաստանի փոստարկղի միջոցով:

Սակայն այս ամենը սահմանին չեն բացատրում, որ պատճառ է դառնում հուսահատ իրավիճակի, և հաճախ ժողովրդի համար, ովքեր հատում են սահմանը այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դիդմամբ է ամեն ինչ բարդացվում:
Tamojnya Ninocminda
Քրիստինե Մարաբյան