Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 1872 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 30 303 դեպք: Ապաքինվել է ևս 603 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 11 370:

Կորոնավարակից մահացել է ևս 14 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 215:

Կարանտինի ռեժիմում է մնում 3769 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 3 832-ը:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 1928 դեպք: