Այսօր, հոկտեմբերի 23-ին Ախալքալաքում կորոնավարակի 11 նոր դեպք է գրանցվել։

Ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 30 նոր դեպք։ Դեպքերը ըստ մունիցիպալիտետների գրանցվել են հետևյալ կերպ. Ախալքալաք՝ 11, Նինոծմինդա՝ 2, Ախալցիխե՝ 11, Ադիգենի՝ 1 և Ասպինձա՝ 5։

Ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 729 անձ, որից 126-ը՝ Ախալքալաքում, իսկ 39-ը՝ Նինոծմինդայում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ի տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 759 նոր դեպք: Այս պահի դրությամբ երկրում հաստատված է նոր կորոնավարակի 24 562 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 9 751։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 183 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 408 քաղաքացի, իսկ ստացիոնարում՝ 3 155 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: