Jnews-ը փոքրիկ հետազոտություն է անցկացրել Ախալքալաքի շրջանում, պարզելու թե գյուղերում և քաղաքում քանի փակ դուռ կա: Սա մոտավոր վիճակագրություն է, որից պարզ է դառնում, որ բնակչության զգալի հատված հեռացել է սեփական ծննդավայրից՝ օրվա ապրուստ փնտրելով օտարության մեջ: Հատկանշական է, որ մի շարք գյուղերի ներկայացուցիչներ Jnews-ի հետ զրույցում նշել են, որ իրենց գյուղը մեռնող գյուղ է, այսինքն՝ բնակչության 40 տոկոսը միայնակ ծերեր են, իսկ երիտասարդներն առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում են:

Jnews-ը պատահականության սկզբունքով մի քանի գյուղերի փակ դռներից փոքրիկ տեսանյութ է պատրաստել, որը ներկայացնում ենք ստորև.

Այսպիսով, Jnews-ը ներկայացնում է իր ուսումնասիրության արդյունքները: Սեղմելով նշիչի վրա կարող եք առանձին-առանձին տեսնել, թե որ գյուղում քանի տոկոս է կազմում փակ դռների քանակը, ինչպես նաև ընդհանուր շրջանում տվյալ բնակավայրին քանի տոկոս է բաժին ընկնում:

Փակ դռներ
Infogram