Ըստ Զուգդիդիի Վրաստանի բանկում գտնվող անձանցից մեկի՝ Իրակլի Կվարացխելիայի, հարձակվողը պահանջում է կես միլիոն դոլար կանխիկ գումար բերել իր կողմից բռնազավթված շենք և երաշխիք տալ, որ նա անվտանգ դուրս կգա շենքից:

Ինչպես «Մթավարի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կվարացխելիան, 19 հոգի շենքի մեկ սենյակում են գտնվում զինված անձի հետ:

«Մենք շենքի մի սենյակում 19 հոգով ենք, զավթիչը զինված է, նա ունի հրազեն, ատրճանակ, պահանակի օղակը հանված նռնակ, որը անընդհատ պահում է ձեռքերում, այնպես որ այս իրավիճակում բացառվում է ցանկացած ուժային լուծում, ինչը պատանդների շրջանում զոհերի կհանգեցնի: Զավթիչը պահանջում է 500 հազար դոլար: Հիմա նա իմ կողքին է: Ես ձեզ հետ հաղորդակցվում եմ զավթիչի հրահանգներով: Նա ասում է, որ ցանկանում է 500 000 ԱՄՆ դոլար, անվտանգության երաշխիք և այստեղից անվտանգ դուրս գալու հնարավորություն: Այն դեպքում, երբ անվտանգության ուժերը չեն միջամտի, և իր պահանջները կբավարարվեն, նա ասում է, որ ոչ ոք չի տուժի: Նա նաև ուղղաթիռ է պահանջում կամ համաձայն է ավտոմեքենայով հեռանալ պատանդների հետ: Շենքը հնարավորություն ունի ուղղաթիռի վայրէջքի համար», – ասել է պատանդը: