Ջավախքի բնակիչները խորհդարանական ընտրություններին ընդառաջ մի շարք հարցեր են բարձրաձայնում: Մարդիկ հույս ունեն, որ նոր ընտրվող խորհրդարանը կլուծի իրենց խնդիրները: Jnews-ի նկարահանող խումբը եղել է Ախալքալաքի շրջանի մի քանի գյուղերում և գրանցել բանկիչներին ամենաշատ հուզող հարցերը:

Դրանք են՝ կորցրած քաղաքացիություն, դպրոցներում հայերենի դասագրքերի և մանկավարժների վերապատրաստման անհրաժեշտություն, ճանապարհների անմխիթար վիճակը, բերքի ցածր գինն ու իրացման հարցը, վարկերի մարման խնդիրը:
Հավելենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններին 10 օր է մնացել: