Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործադիր շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավայի խոսքերով, կորոնավարակի 1351 նոր դեպքերից 445-ը հայտնաբերվել է Թբիլիսիում, 369-ը՝ Աջարիայում, 295-ը՝ Իմերեթիում:

Մյուս դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ.

«Այսօր հաստատված 1351 նոր դեպքից 445-ն արձանագրվել է Թբիլիսիում, 369-ը՝ Աջարիայում, 295-ը Իմերեթիում, 76-ը՝ Քվեմո-Քարթլիում, 66-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 23-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 23-ը՝ Շիդա-Քարթլիում, 20-ը՝ Կախեթիում, 18-ը՝ Սամցխե-Ջավախքում, 15-ը՝ Գուրիայում, և մեկական դեպք հաստատվել է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո-Սվանեթիում», – հայտարարել է Սիչինավան: