2015 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) Վրաստանում մահացել է 602 մարդ, որոնցից 28-ը երեխաներ են, իսկ 9 187 մարդ վիրավորվել են:

Այս մասին հաղորդում է «Ինտերպրեսնյուսը», հիմնվելով Վրաստանի Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների վրա: Ըստ այդ վիճակագրության նախորդ տարի Վրաստանում 6432 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Այս ցուցանիշը 440 դեպքով ավելին է քան 2014 թվականի տվյալները:

Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ մահացածների թվի վիճակագրությանը, 2015 թվականին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 160 հետիոտն: Վիրավորվել է 1998 հետիոտն:

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանում մահացել է 605 մարդ, 2013 թվականին` 514, 2014-ին` 511, իսկ 2015 թվականին այս ցուցանիշը 91 դեպքով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը և կազմել է – 602 մարդ:

Էդիտա Բադասյան